Այսօր Երևանի քաղաքապետի թեկնածու Զարուհի Փոստանջյանը քարոզարշավ իրականացրեց Ավան համայնքում, որտեղ բնակվում է նաև Երևանի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Տարոն Մարգարյանի տան մոտ Փոստանջյանի թիմին ողջունել է Տարոն Մարգարյանի մայրը՝ տիկին Սուսաննան. «Բարև ձեզ, սիրելի երևանցիներ, սիրուն չի, ի՞նչ կա այստեղ նկարելու»,- ասաց տիկին Սուսաննան: