Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Մեկնարկում է «ՊրոԿրեդիտ Բանկի Երիտասարդ բանկիրների ծրագիրը»

ՊրոԿրեդիտ Բանկը հայտարարում է «Երիտասարդ Բանկիրների ծրագրի» մեկնարկը: Վեց ամիս տևողությամբ այս բացառիկ ծրագրի շրջանակներում մրցութային կարգով ընտրված խոստումնալից երիտասարդներին կընձեռվի բանկային համակարգին վերաբերող անհրաժեշտ հիմնարար տեսական գիտելիքներ, գործնական հմտություններ ձեռք բերելու և ՊրոԿրեդիտ Բանկում հեռանկարային աշխատանքի առաջարկ ստանալու հնարավորություն:

«ՊրոԿրեդիտ Բանկի Երիտասարդ Բանկիրների ծրագիրը» նախատեսված է 21-25 տարեկան, ՀՀ բուհերի ավարտական կուրսերում սովորողների և շրջանավարտների համար՝ անկախ աշխատանքային փորձի առկայությունից: 20-25 մասնակիցները կընտրվեն բանկի գործող կադրերի համալրման մրցութային կարգով և ծրագրի ողջ ընթացքում կվարձատրվեն: Ծրագրի շրջանակներում մասնակիցներին կտրվեն հիմնարար գիտելիքներ բանկային ոլորտում, բիզնես միջավայրում ինքնադրսևորման համար անհրաժեշտ հմտություններ և ստացված գիտելիքները գործնականում կիրառելու հնարավորություն՝ Բանկի Երևանում գտնվող մասնաճյուղերում և Գլխամասի տարբեր բաժիններում: Հաշվի առնելով մասնակիցների հետաքրքրությունների շրջանակն ու հմտությունները, ինչպես նաև ծրագրի ողջ ընթացքում նրանց կատարողականը, լավագույն արդյունքներ ցուցաբերած մասնակիցներին կառաջարկվի աշխատանք Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկում:

Բանկի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդը ծրագրի մեկնարկի առիթով նշել է. «Երիտասարդ Բանկիրների ծրագիրը ՊրոԿրեդիտ Խմբում հաջողված նախաձեռնություն է. Արևելյան Եվրոպայի մի շարք երկրներում այն արդեն իսկ գործում է՝ ապահովելով գոհացուցիչ արդյունքներ թե՛ բանկի, և թե՛ երիտասարդ մասնագետների համար, որոնք իրենց կարիերան սկսում են կայուն հիմքեր ունեցող կազմակերպությունում: Համոզված եմ, որ Հայաստանում նույնպես ծրագիրը մեծ արձագանք կունենա, քանի որ իր շարունակական ներդրումն է ունենալու աշխատանքի շուկայի բարելավման գործում»:

Ծրագրի մանրամասները հրապարակված են Բանկի կայքէջում՝ www.procreditbank.am:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում