Wednesday, 24 04 2024
14:30
Ինդոնեզիայում պաշտոնապես հաստատել են նախագահական ընտրություններում Պրաբովո Սուբիանտոյի հաղթանակը
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել

ՀՅԴ-ն Ֆրանսիայում կաջակցի Մակրոնին. «Լը Պենը ռասիստ և ֆաշիստ է»

Ֆրանսիայի Հանրապետության նախագահի ընտրությունների առաջին փուլից հետո զգալիորեն հստակեցվել է Ֆրանսիայի հայկական համայնքի կամ գոնե առաջատար մի քանի կազմակերպությունների դիրքորոշումը թեկնածուներին աջակցելու հարցում: Նախորդ շաբաթ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) առաջին փուլում ամենաշատ ձայներ ստացած թեկնածուին՝ «Հառաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնին ուղարկած նամակում հայտարարեց մայիսի 7-ին կայանալիք երկրորդ փուլում վերջինիս աջակցելու մասին:

Մակրոնը ապրիլի 24-ին Փարիզում այցելել էր Կոմիտասի հուշարձանի մոտ հայ համայնքի կազմակերպած միջոցառմանը և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Երիտասարդ գործիչը խոսել էր մասնավորապես երկու կարևոր հիմնախնդիրների՝ Հայոց ցեղասպանության և Ղարաբաղյան հակամարտության մասին՝ նշելով հետևյալը. «Իմ այստեղ գտնվելը նշանակում է, որ աջակցելու եմ հայերին ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարում: Մյուս կարևոր հարցը Արցախի հիմնախնդիրն է, որը Ֆրանսիան միայնակ լուծել չի կարող, սակայն ես անձամբ կհետևեմ, որպեսզի խնդիրը լուծվի ամբողջական, հիմնավոր և հօգուտ Հայաստանի»:

Երկրորդ փուլ անցած մյուս թեկնածուն՝ Մարին Լը Պենը, ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր CCAF-ի համանախագահ Մուրադ Փափազյանը, չէր հրավիրվել ապրիլի 24-ի միջոցառմանը:

Հայ Հեղափոխական Դաշնակցության Ֆրանսիայի կառույցը ևս երկրորդ փուլում աջակցելու է Էմանուել Մակրոնին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում տեղեկացրեց Ֆրանսիայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Հարութ Մարտիրոսյանը:

– Պարոն Մարտիրոսյան, Դաշնակցության դիրքորոշումը համակարգվա՞ծ է CCAF-ի որոշման հետ, թե՞ Դաշնակցությունն առանձին է կայացրել իր որոշումը:

Ոչ, Դաշնակցությունն իր դիրքոշումը հայտնեց Էմանուել Մակրոնին աջակցելու մասին, իսկ համակարգող խորհուրդն իր հերթին որոշում կայացրեց: Այս որոշումներն իրար հետ կապված չեն:

– ՀՅԴ-ի որոշումը կապված էր Մակրոնի ապրիլքսանչորսյան այցելության և արված հայտարարությունների հե՞տ:

– Այո, առաջին պատճառը դա է, բայց երկրորդն այն է, որ համաձայն չենք մյուս թեկնածուի մոտեցումների, հայացքների հետ, որովհետև նա ռասիստական, ֆաշիստական և ծայրահեղական մտքեր ունի: Մենք, որ պայքարում ենք թուրք ազգայնամոլության դեմ և հանուն արդարության, չենք կարող ընդունել այդ մտքերը: Դրանք նույն մտքերն էին, որ թուրքերը գործածեցին մեր դեմ:

– Այսինքն՝ խնդիրը ոչ միայն թեկնածուների դիրքորոշումն է՝ կապված զուտ հայկական հարցերի հետ, այլև նրանց հայացքները, գաղափարախոսությունները, արտաքին և ներքին քաղաքականության տեսլականները:

Այո, այո:

– Այդ իմաստով ի՞նչ կարող եք ասել Մակրոնի մասին, ինչո՞վ է նա աչքի ընկնում, ի՞նչ հայացքներ նա ունի:

Մակրոնը հայտարարել է, որ դեմ է Թուրքիայի՝ Եվրամիություն մտնելուն, հատկապես Թուրքիայի սահմանադրական հանրաքվեից հետո, որովհետև դրանով Թուրքիայի ժողովրդավարությունը հետընթաց ապրեց, և հիմա Թուրքիան չի կարող մտնել Եվրամիություն: Նա ասում է, որ օգնելու է Թուրքիայի ժողովրդավարական ուժերին, որովհետև նրանք են բերում ժողովրդավարություն, ոչ թե Էրդողանը: Սա՝ թուրքերի մասին:

Ինչ վերաբերում է Սիրիայի, Իրաքի հարցերին, Մակրոնը հայտարարել է, որ ինքը շատ տխուր է, թե ինչ է կատարվում Սիրիայի և Իրաքի քրիստոնյաների հետ, և ասում է, թե Ֆրանսիայի արտաքին քաղաքականությունը պետք է ծառայի քրիստոնյաներին օգնելուն:

– Մակրոնի հայտարարությունները ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարելու և ղարաբաղյան հիմնախնդիրը լուծելու մասին պարզապես խոսքեր են հայերի համակրանքը շահելո՞ւ համար, թե՞ կարծում եք, որ իրոք լուրջ ակնկալիքներ պիտի ունենանք այս գործչից, որ նա հետևողական կլինի այս հարցերում:

– Արցախի հարցի մասին նա ասում է, թե իբրև նախագահ պիտի շարունակի այն, ինչ Ֆրանսիան անում է ավելի քան 10 տարի, որպեսզի գործադրի առավելագույն ջանքերը, փորձի գտնել խաղաղություն: Տարբերություն չպիտի դնենք նախագահ Օլանդի և Մակրոնի մոտեցումների միջև: Մակրոնը չի ասում, թե «վաղը պիտի լուծեմ Ղարաբաղի հարցը», նա գիտի, որ շատ դժվար է լինելու լուծում գտնելը, որովհետև երկու կողմերը, հատկապես Ադրբեջանը բավարար ջանքեր չեն գործադրում: Բայց Ադրբեջանին նա, իհարկե, չի կարող անվանապես մեղադրել, քանի որ Ֆրանսիան միջնորդ պետություն է Մինսկի խմբում: Իր դիրքորոշումն այն է, որ վերջիվերջո Արցախի ժողովուրդն է, որ պիտի որոշի, թե ինչ է ուզում և որ ճանապարհով է ուզում առաջ գնալ:

– Ինչպե՞ս եք գնահատում երկու թեկնածուների հնարավորությունները: Նրանցից ո՞վ հաղթելու ավելի մեծ շանսեր ունի, Մակրո՞նը, թե՞ Լը Պենը:

– Եթե խոսենք շանսերի մասին, ապա Մակրոնը ավելի մեծ հնարավորություններ ունի: Վերջին հարցումներն ասում են, որ Մակրոնն ունի մոտ 60 տոկոս, իսկ Լը Պենը՝ մոտ 40 տոկոս: Այդ տոկոսները տատանվում են, բայց ամեն դեպքում ավելի մեծ հնարավորություններ ունի Մակրոնը, որովհետև մյուս թեկնածուն աջակողմյան էքստրեմիստ է, ռասիստ է, և ժողովուրդը չի ուզում իր քվեն տալ այս թեկնածուին:

– Կարո՞ղ ենք ասել, որ ընդհանուր առմամբ Ֆրանսիայի հայերը տրամադրված են իրենց ձայնը տալու Մակրոնին:

– Ոչ, տեսնում ենք, որ չգիտես՝ ինչու հայկական համայնքից բավական մեծ թվով մարդիկ գնում է ֆաշիստների կողմը: Սա մի քիչ զարմանալի է, որովհետև նրանք չեն հիշում իրենց պատմությունը, չեն հիշում՝ ինչ ճանապարհով են անցել: Շատ ցավալի է տեսնել, որ հայ մարդիկ, որոնց հայրերն ու մայրերը նույն ֆաշիզմի զոհը դարձան, հիմա ուզում են իրենց քվեն տալ այս տիկնոջը, որովհետև կարծում են, թե այս տիկինը պիտի վտարի մուսուլմաններին Ֆրանսիայից, բայց չեն տեսնում, որ խոսքը ոչ միայն մուսուլմանների, այլև բոլոր օտարազգիների մասին է: Նրանց մեջ են մտնում նաև սիրիահայերը, լիբանանահայերը, որոնք հիմա Ֆրանսիա են եկել, բայց Լը Պենը նրանց էլ է ուզում հեռացնել Ֆրանսիայից, որ գնան Հայաստան և այլ երկրներ:

– Լը Պենի այս հաջողությունը ընտրություններում ինչ-որ առումով նմանեցնում են Մեծ Բրիտանիայում «Բրեքսիթի» գործընթացի կամ ԱՄՆ-ում Թրամփի հաղթանակի հետ: Ինչո՞վ եք բացատրում ծայրահեղական գաղափարախոսության վերելքը Ֆրանսիայում և ընդհանրապես Եվրոպայում:

– Մեր կարծիքով՝ մարդիկ սկսեցին ավելի շատ աջակցել ծայրահեղական ուժերին, որովհետև տեսան, որ քաղաքականությունը չի բերում փոփոխության իրենց կյանքում: Չեմ ուզում զուգահեռներ անցկացնել Հայաստանի հետ, բայց եթե իշխանությունը երկրում չի փոխվում և չի փոխում իր ժողովրդի կյանքը, ուրեմն ժողովուրդը հասնում է այն մտքին, որ փոփոխության կարելի է հասնել միայն փողոցային պայքարի միջոցով, իսկ օրինակ, Ֆրանսիայում կամ ԱՄՆ-ում փոփոխության այդ պահանջը ընտրությունների միջոցով իշխանության կարող է բերել ֆաշիստներին կամ ծայրահեղականներին: Իշխանությունները պիտի հասկանան, որ իրենց քաղաքականությունը պիտի ծառայի ժողովրդի կյանքը բարելավելուն, փոփոխություններ իրականացնելուն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում