Facebook սոցիալական ցանցը պլանավորում է վարձել 3 հազար նոր աշխատակիցներ օգտատերերի տեսանյութերի բովանդակությունը ստուգելու համար` կապված մի քանի աղմկահարույց ինքնասպանությունների և սպանությունների դեպքերի հետ, հայտնում է CNN-ը:
Ընկերության գլխավոր գործադիր տնօրեն և համահիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ նոր աշխատակիցները կվերլուծեն դաժան տեսանյութերի վերաբերյալ միլիոնավոր բողոքները, ինչը Faceebook-ը ստանում է ամեն շաբաթ:
Հայտարարությունը հայտնվել է մի քանի շաբաթ անց այն տեսանյութից հետո, որը ցուցադրել է սպանությունը Քլիվլենդում: Դրանից անմիջապես հետո Թաիլանդում տղամարդը իր էջում հրապարակել է դստեր սպանությունը: