Friday, 29 03 2024
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»

Ազատամարտիկները հող զիջելուն դեմ են, բայց ՀԱԿ-ի հետ պատրաստ են փողոց դուրս գալ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, ՕՐՕ դաշինքի պատգամավորության նախկին թեկնածու Ռազմիկ Պետրոսյանը։

– Պարոն Պետրոսյան, տևական ժամանակ է՝ Հայաստանում քննարկվում է պաշտպանության նախարարի առաջ քաշած «Ազգ-բանակ» կոնցեպտը։ Ի՞նչ կարծիք ունեք  սրա մասին, այսօրվա իրականության մեջ այն որքանո՞վ է տեղին ասպարեզ բերել։

Ես միշտ ասել եմ՝ մենք դրանով ապրել ենք։ Տարբեր հռետորաբանությունները կամ հայտարարությունները էական չեն։ Այլ բան է, որ հայտարարում են ու չեն անում։ Բայց բոլորովին այլ բան է, երբ մենք ապրում ենք այդպիսի իրականության մեջ։ Մենք ասում ենք՝ ազգ-բանակ, որովհետև յուրաքանչյուր ընտանիք ապրում է զինվորների կյանքով, պարտադիր չէ ազգովի զինվորական դառնանք։ Մենք ազգ-բանակ գաղափարախոսությունը չպետք է հատուկ դոկտրինա սարքենք, մենք պետք է սիրենք զինվորներին, պետք է զինվորի, սպայի համար ապրելու պայմաններ ստեղծենք։ Զինվորն այսօր պատրաստ է հանուն հայրենիքի զոհվել, բայց այդ հայրենիքը խաղաղ ժամանակ ծառայում է ընդամենը մի քանի հոգու շահերին, իսկ պատերազմի ժամանա՞կ։ Այդպիսի ազգ-բանակն ինձ համար մի փոքր տարօրինակ է։

– Իսկ այս մթնոլորտում՝ համատարած ընտրակեղծիքների, անվստահության պայմաններում, դա առաջ քաշելն ի՞նչ նպատակ ունի։

– Իրենք խնդիր չունեն ինչ-որ բան փոխել, ժողովրդին զոմբիացրել են։ Ժողովուրդն արդեն ոչնչի չի հավատում, ու դրա ֆոնին իրենք ինչ ուզում անում են։ Մարդը ընտրակաշառքով խնդիրը լուծում է, արդարադատությունը խեղաթյուրված է՝ ինչի՞ մասին է խոսքը։ Այսօր արտաքին մարտահրավերներ կան՝ Ղարաբաղի հարցման տեսքով, որի համար մտահոգվելու խնդիր ունեն։ Կարող է առաջ բերվեն լուծման տարբերակներ, ու անհրաժեշտ լինի ժողովրդի մասնակցությունը։ Հաստատ արտաքին գերտերությունների հանդուրժողականությունը ընտրակեղծարարության իշխանությունների վերարտադրության առումով այսպես չի մնա՝  իրենք  հատուցում կստանան։  Հաստատ ինչ-որ բան կորզելու են, ու դա հայանպաստ չի լինելու։ Ցավում եմ, բայց այդպես է:

– Այսինքն՝ տարածքային կորուստնե՞ր կունենանք։

Շատ հնարավոր է։

– Պարոն Պետրոսյան, ՀԱԿ-ը հայտարարում է՝ քանի որ ընտրություններով իշխանափոխություն չի լինում,  միակ տարբերակը ապստամբությունը, փողոցային պայքարն է մնում։  Գուցե միանա՞ք։

Մենք միշտ էլ պայքարի կողմնակից ենք եղել։ Ընդհանրապես կյանքը պայքար է։ Մենք ազգովի դատապարտված ենք միանալ այս իշխանություններից ազատվելու համար։ Տա Աստված, կայանա՝ մեծ սիրով կհամալրենք շարքերը։ Մենք պարտավոր ենք։  Իշխանությունները սպանել են հավատը քաղաքացու մեջ, և դա հույս չի ներշնչում, որ ժողովուրդը կարող է ոտքի կանգնել, բայց  իշխանություններից ազատվելու հարցում ոտքի կանգնելու խնդիր ունենք։ Մարդիկ հույսն ու հավատը կորցրել են։ Իսկ այս հավատի բացակայության դեպքում չգիտեմ՝ փողոցային պայքար կլինի՞։ Ուրիշ հարց է, որ մոտ ապագայում իշխանություններին կարող է պարտադրվել, արտգործնախարարների վերջին հանդիպումից հետո ռուսական կողմի հայտարարությունները կարծես այնպիսին են, որ Ադրբեջանը բավարարված է այդ հանդիպումներով, հակառակ դեպքում ԵԱՏՄ մտնելու խոսք չէր կարող լինել։ Ուրեմն այնտեղ Ադրբեջանի շահերին սպասարկող որոշումներ են կայացվել։ Հողերի զիջման հարցում  ժողովուրդը զիջող չի լինի՝ մանավանդ կռվող տղերքը։

– Հիմա ՀԱԿ-ը մի կողմից՝ փողոց է ուզում դուրս գալ, մյուս կողմից էլ՝ հողերի զիջման ջատագով է։ Հակադրություն չե՞ք տեսնում։

– Ինձ թվում է՝ ՀԱԿ-ի հռետորաբանությունը՝ հողերը տալու հետ կապված, ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի։ Ճանաչելով  առաջին նախագահին՝ ես այդպես եմ կարծում։ Ի վերջո, նա այդ բոլոր գործողությունների գերագույն գլխավոր հրամանատարն է եղել, բոլոր գործողությունների դիվանագիտական կատարողն է եղել։ Այդ մոտեցումը, կարծում եմ, ավելի շատ քաղաքական ենթատեքստ ունի։ Այսինքն՝ այնպես չէ, որ առաջին նախագահը կողմ է հանգիստ հողերը հետ տալուն։

– Այսինքն՝ կտեսնեք նաև իրե՞նց հետ համագործակցության հնարավորություն։

– Իհրակե, ես միշտ էլ ասել եմ՝ մենք դատապարտված ենք պայքարելու։ Մենք իրավունք չունենք պարտվողական քաղաքականություն առաջ տանելու։

Հայաստանում մաքուր ընտրություն չի լինում. եթե իրական ընտրություն լիներ, ՀՀԿ-ն ձայն չէր տանի։  Նույնիսկ ընտրողների թիվն են ուռճացրել։ Եթե վստահեին մաքուր, ազնիվ ընտրություններին, որոնց մասին ՀՀ նախագահը ամբիոնից հայտարարում էր, թող  մեր ՕՐՕ  դաշինքի հայտարարությունը անեին՝ մատնահետքերի  ընդհանուր բազան դնեին ընդհանուր ցանցի մեջ, եթե վստահ էին՝ թող անեին. այդ կերպ կրկնաքվեարկությունը ու ՀՀԿ-ի օգտին քվեարկած մոտ 700.000 ձայնը ջրի երես դուրս կգար:

– Պարոն Պետրոսյան, շարունակո՞ւմ եք ՕՐՕ-ի հետ կապը պահել։

«Ազատամարտիկների դաշինքը» իր մշտական գործառույթներն իրականացնում է, մենք հանդիպումներ ունենում ենք, մեր մարտական ընկերների ընտանիքների սոցիալական խնդիրները լուծում ենք։ Այսօր բոլորն էլ գիտեն, որ մենք հիմնականում մարտական գրողծողություններին մասնակցած  մեր ընկերների վկայականներով ենք զբաղված։ Իսկ ՕՐՕ-ի հետ մշտական կապը կա։

– Նաև Սեյրան Օհանյանի՞ հետ։

– Բացակայության պատճառով այս պահին կապ չկա, բայց մենք մարտական ընկերներ ենք։ Մեր նույն խնդիրները կան:

– ՕՐՕ-ն կարո՞ղ է դառնալ կուսակցություն։

– Գուշակություններով  չեմ ուզում զբաղվել։ Առհասարակ մեր առաքելությունը քաղաքականության մեջ չէ։ Մեր տեղը քաղաքական դաշտը չէ, մենք  ավելի շատ բանակին կարող էինք օգտակար լինել։

– Այսինքն՝ դե՞մ եք, որ ՕՐՕ-ն դառնա կուսակցություն։

– Դեմ չեմ, բայց քաղաքական ուժ, որպես  այդպիսին,  դառնալու խնդիր չկա։ Շուրջ հարյուրի հասնող  քաղաքական ուժեր կան: Հետո ՕՐՕ-ի ներսում կան ուժեր, որ այդ բազայի վրա էին միավորվել։ Ընտրություններից հետո եղել են քննարկումներ. թե ինչ կորոշեն՝ պարզ կդառնա առաջիկայում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում