ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման գրոհայինները ստանձնել են Քաբուլում ՆԱՏՕ-ի ավտոմեքենաների շարասյան վրա հարձակման պատասխանատվությունը: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Amaq լրատվական գործակալությանը, որը կապված է ահաբեկիչների հետ:
Խմբավորման հայտարարության մեջ նշվում է, որ մահապարտ ահաբեկիչը գործի է դրել պայթուցիկ սարք, երբ ՆԱՏՕ-ի ավտոշարասյունը անցել է ԱՄՆ դեսպանատան մոտով: Ահաբեկիչների հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ պայթյունի հետևանքով զոհվել է ամերիկացի 8 զինվոր:
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ուժգին պայթյուն է որոտացել ամերիկյան դեսպանատան թաղամասում: Աֆղանստանի ՆԳՆ-ի տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 8 խաղաղ բնակիչ, կան տասնյակ վիրավորներ: