ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի 30 կոնգրեսականներ նամակ են ուղարկել նախագահ Դոնալդ Թրամփին, որում կոչ են արել ամրապնդել գործընկերությունը Վրաստանի հետ և աջակցել երկրի տարածքային ամբողջականությանը: Այս մասին հայտարարություն է տարածել Վրաստանի ԱԳՆ-ն:
ԱԳՆ-ի հայտարարության համաձայն՝ նամակը ստորագրել են ինչպես հանրապետականները, այնպես էլ դեմոկրատները:
Նշվում է, որ կոնգրեսականները նախագահին կոչ են անում սկսել Վրաստանի հետ ազատ առևտրի հարցով բանակցությունները, ինչպես նաև խորացնել երկխոսությունը առևտրի և ներդրումների թեմայի շուրջ: Նամակում նշված են նաև մի շարք ձեռքբերումներ և հաջողություններ, որոնց Վրաստանը հասել է վերջին ժամանակներս՝ չնայած երկրի առաջ ծառացած մարտահրավերիներին:
«Նամակը ևս մեկ անգամ ընդգծում է, որ ԱՄՆ-ն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանությանը»,-նշել են Վրաստանի ԱԳՆ-ում: