Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում ուժգին պայթյուն է որոտացել ամերիկյան դեսպանատան թաղամասում: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով անվտանգության ծառայության բարձրաստիճան պաշտոնյային:
Աֆղանստանի ՆԳՆ-ն հաստատել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 8 խաղաղ բնակիչ, կան տասնյակ վիրավորներ:
Այս թաղամասում է տեղակայված նաև ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության գրասենյակը: TOL Onews հեռուստաալիքը հաղորդել է, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչն այն պահին, երբ այդտեղով անցել է օտարեկրացիների շարասյունը: Ականատեսների խոսքով՝ պայթյունի թիրախը կոալիցիայի ավտոմեքենաներն էին: