Այսօր համացանցում են հայտնվել Sony ընկերության խաղերի նոր շարժական PlayStation Vita սարքի նկարները: Այս մասին հաղորդել է Joystiq կայքը` հղում անելով մի մասնավոր բլոգի, որի հրապարակումը հետագայում հեռացվել է:
Բացի Vita անվանումից, որ հայտնի է դարձել այս բացահայտման արդյունքում, համացանցում հրապարակվել է Vita-ի նկարը: Նշվում է, որ այս սարքը ոչ մի փոփոխություն չի կրել 2011թ. սկզբին ցուցադրված նախնական տարբերակից:
Հիշեցնենք, որ Sony PlayStation խաղերը համարվում են ամենատարածվածն աշխարհում, ինչպես նաև Sony-ի ամենաեկամտաբեր ապրանքանիշերից մեկը: Վերջերս Sony Play Station-ի կայքի վրա տեղի ունեցած հաքարական հարձակման ժամանակ գողացվել էին օգտատերերի մեծ քանակությամբ անձնական տեղեկություններ: