Tuesday, 16 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Մխիթարյանի և ՀՀ հավաքականի ֆուտբոլիստների արժեքը համաշխարհային շուկայում

Ամառային տրանսֆերային պատուհանի բացվելուն ընդառաջ՝ հայաստանցի ֆուտբոլիստների արժեքը զգալի անկում է ապրել: Հեղինակավոր «Տրանսֆերմարկետ» պարբերականի համաձայն՝ հատկապես նվազել է արտասահմանյան ակումբներում հանդես եկով հայ ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը:

400 հազար եվրոյով նվազել է հունական «Քսանտիի» կիսապաշտպան Մարկոս Պիզելիի տրանսֆերային գինը՝ դառնալով 700 հազար եվրո: Վերջին շրջանում Պիզելին հազվադեպ է տեղ գտնում իր թիմի հիմնական կազմում: 300 հազար եվրոյով էլ իջել է Ստամբուլի «Բեշիկթաշի» կիսապաշտապան Արաս Օզբիլիսի տրանսֆերային գինը: Այս պահին Օզբիլիսը գնահատված է 1.2 միլիոն եվրո: 300 հազար եվրոյով նվազել է նաև Կրասնոյարսկի «Ենիսեյի» հարձակվող Արթուր Սարկիսովի տրանսֆերային արժեքը՝ դառնալով 400 հազար եվրո:

Չնայած վերջին շրջանում բավական հաջող է հանդես գալիս Հայաստանի ազգային հավաքականի և Մակեդոնիայի «Վարդարի» կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը, այդուհանդերձ՝ նրա տրանսֆերը ևս անկում է ապրել՝ 50 հազար եվրոյով: Բարսեղյանի տրանսֆերն այս պահին ընդամենը 150 հազար եվրո է գնահատված: Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ տպավորիչ ելույթներից հետո Բարսեղյանի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել իսպանական և հունական ակումբները: Չի բացառվում, որ ամռանը մեր հավաքականի ֆուտբոլիստն այլ թիմ տեղափոխվի:

150 հազար եվրոյով նվազել է Շվեյցարիայի «Լե Մոն» թիմի կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի տրանսֆերային գինը՝ հասնելով 250 հազար եվրոյի: Սիմոնյանը ևս հազվադեպ է հանդես գալիս իր թիմի մեկնարկային կազմում: Եկատերինբուրգի «Ուրալի» հարձակվող Էդգար Մանուչարյանի տրանսֆերային արժեքն այժմ 800 հազար եվրո է: Նրա արժեքը նվազել է 50 հազար եվրոյով: Իրանի «Էսթեղլալի» պաշտպան Հրայր Մկոյանի տրանսֆերային արժեքը 600 հազար եվրո է: Ծանր վնասվածք ստանալու և տևական ժամանակ չխաղալու հետևանքով Մկոյանի արժեքը նվազել է 100 հազար եվրոյով:

Չնայած աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Ղազախստան մրցավեճում ստացած ծանր վնասվածքին՝ պարբերականի մասնագետները ավելացրել են Գևորգ Ղազարյանի տրանսֆերային գինը 200 հազար եվրոյով: Ղազարյանի տրանսֆերն այս պահին գնահատված է մեկ միլիոն եվրո: 100 հազար եվրոյով ավելացել է Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանի տրանսֆերային գինը: Իրանի «Փադիդեում» հանդես եկող մեր ֆուտբոլիստի տրանսֆերային գինը կես միլիոն եվրո է:

Ի դեպ, աննշան ավելացել է Հայաստանի ազգային հավաքականում այն ֆուտբոլիստների տրանսֆերային արժեքը, ովքեր ելույթ են ունենում ներքին առաջնությունում: «Շիրակի» դարպասապահ Անատոլի Այվազովի տրանսֆերը, ավելանալով 25 հազար եվրոյով, դարձել է 200 հազար եվրո: 50 հազար եվրոյով ավելացել է Երևանի «Փյունիկի» պաշտպան Արթուր Քարտաշյանի տրանսֆերային արժեքը և հիմա 175 հազար եվրո է: 25 հազարական եվրոյով ավելացել են «Ալաշկերտի» կիսապաշտպաններ Արտակ Գրիգորյանի, Արտակ Եդիգարյանի և «Գանձասար-Կապանի» դարպասապահ Գրիգոր Մելիքսեթյանի տրանսֆերային գները: Գրիգորյանի տրանսֆերն արժե 200 հազար, Եդիգարյանինը՝ 225 հազար, իսկ Մելիքսեթյանի արժեքը՝ 125 հազար եվրո:

Հայաստանի ազգային հավաքականի ավագ, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը չի փոփոխվել: Հայաստանցի ամենաթանկ ֆուտբոլիստի արժեքը շարունակում է մնալ 37 միլիոն եվրո: Չի փոփոխվել նաև Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանի տրանսֆերային արժեքը: Մովսիսյանը Մոսկվայի «Սպարտակից» «Ռեալ Սոլթ Լեյք» էր տեղափոխվել 3 միլիոն եվրոյով: Նշենք, որ Մովսիսյանը համաշխարհային շուկայում տրանսֆերային արժեքի կտրվածքով Մխիթարյանից հետո երկրորդ տեղում է: Տրանսֆերային պարբերականը Հայաստանի ազգային հավաքականը, որտեղ ներառված են 24 ֆուտբոլիստներ, այս պահին գնահատել է 46.28 միլիոն եվրո: Յուրա Մովսիսյանը 24 ֆուտբոլիստների ցանկում չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում