Վերջին սմարթֆոնը, որը թողարկվել է հարավկորեական Samsung ընկերության կողմից, դարձել է Galaxy J3 Prime-ը, որն աշխատում է Android 7.0 Nougat օպերացիոն համակարգի հիման վրա։
Սարքը հանդերձված է 5 դյույմանոց HD դիսփլեյով և քառամիջուկ (Cortex-A53) Exynos 7570 պրոցեսորով։
ilenta.com-ի փոխանցմամբ՝ նոր սմաթֆոնն աջակցում է LTE Cat. 4 ցանցերին, ունի 1.5 ԳԲ օպերատիվ հիշողություն, 16 ԳԲ ներկառուցված հիշողություն, 5 մեգապիքսելանոց հիմնական և 2 մեգապիքսելանոց առջևի տեսախցիկ։
139.7 х 69.9 х 8.9 մմ չափսեր ունեցող սարքը կշռում է 148 գրամ։ Դրա արժեքը կազմում է մոտ 70 դոլար։