Friday, 29 03 2024
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին

Պուտինն ապահովագրում է իրեն բոլոր կողմերից. Stern

Ռուսաստանի նախագահ Պուտինն ունի ինչպես կոմունիստներին, այնպես էլ ռուս թագավորներին բնորոշ գծեր: Նման կարծիք է հայտնել բրիտանացի պատմաբան Օռլանդո Ֆայջեսը Stern գերմանական պարբերականին տված հարցազրույցում:

«Այն, որ Ռուսաստանում իշխանությունը ստանձնել է հին համակարգի անդամ և ԿԳԲ-ի աշխատակից, զարմանալի չէ: Ինձ համար ավելի հետաքրքրական է այն, որ Պուտինը մի կողմից՝ բոլշիևկյան ավանդույթի հետևորդ է, մյուս կողմից՝ նա 12 տարի առաջ թույլ տվեց Ռուսաստան վերադարձնել գեներալ Դենիկինի մնացորդները, որը կռվել է թագավորի կողմից ընդդեմ բոլշևիկների»,- ասել է Ֆայջեսը՝ հավելելով, որ Պուտինն ամենից շատ վախենում է գոյություն ունեցող կարգի դեմ հարձակումից, ուստի ապահովագրում է իրեն բոլոր կողմերից:

Լինելով ԿԳԲ-ի գործակալ՝ Պուտինը հետևում է չեկիստների ավանդույթներին, որոնք խաղադրույք էին կատարում հսկողության և ահաբեկման վրա՝ ընդդիմությանը կանխելու համար: Այդ նույն ավանդույթի համաձայն՝ այսօր Ռուսաստանում վախենում են իրավապաշտպան կազմակերպություններից և սոցցանցերից, այսինքն՝ քաղաքացիական հասարակությունից, որն անվերահսկելի է՝ ասել է նա: Պատմաբանի կարծիքով՝ Պուտինի նման գործելաոճը նման է Լենինի գործելաոճին:

Պուտինն ընդունել է նաև Նիկոլայ 1-ինի կերպարը: Եվ իրոք, նրանց մեջ շատ նմանություններ կան: Օրինակ՝ Նիկոլայը 19-րդ դարում փորձում էր իր երկիրն ապահովագրել Արևմուտքից, որը համարում էր մեծագույն չարիք: Նա Ռուսաստանին սահմանակից եվրոպական երկրները համարում էր իր ազդեցության գոտի: Նիկոլայի գաղափարախոսությունն էր «ուղղափառություն, անսահմանափակ միապետություն, ժողովրդականություն»: Նույնը կարելի է ասել նաև Պուտինի գաղափարախոսության մասին:

Պատասխանելով այն հարցին, թե ինչն է միավորում Ռուսաստանին, Ֆայջեսն ասել է. «Երբ Բորիս Ելցինը ստանձնեց իշխանությունը և փորձեց Ռուսաստանը վերածել նոր ազգության, այլ ոչ թե կայսրության, նա գիտակցեց, որ ռուսներին այդքան էլ շատ բաներ չեն համախմբում: Պուտինն այլ ճանապարհով ընթացավ. նա իր համահայրենակիցներին շնորհեց հզորագույն երկրին պատկանելու զգացողություն, ըստ ամենայնի, նրանց շնորհեց ինքնություն: Բայց իրականում երկիրը թույլ է, գտնվում է տնտեսական վատ վիճակում և ժողովրդագրական ճգնաժամ է ապրում»,- եզրափակել է պատմաբանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում