Thursday, 18 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ինչպե՞ս զուգարանից հասնել Իսպանիա. Մոուրինյոյի հաղթաթուղթը Մխիթարյա՞նն է

Անգլիայի Պրեմիեր լիգայի 35-րդ տուրում «Սուոնսիի» հետ հանդիպումից հետո «Մանչեսթեր Յունայթեդն» էլ ավելի ծանր վիճակում հայտնվեց: Վնասվածքի պատճառով շարքից դուրս եկան պաշտպաններ Լյուկ Շոուն և Էրիկ Բային:

«Այս պահին որևէ հստակ բան չեմ կարող ասել Շոուի և Բայիի վնասվածքների մասին: Կարծում եմ՝ Շոուն լուրջ վնասվածք է ստացել, քանզի երբ խաղադաշտը լքում ես 10-րդ րոպեին… Չենք կարողանում անկողնուց զուգարան գնալ առանց ոտքը կոտրելու: Չեմ ցանկացնում խոսել Ջոնսի և Սմոլինգի մասին: Ավելի լավ է ասեմ, որ Մատան ամեն ինչ անում է, որպեսզի հնարավորինս շուտ օգնի թիմին: Հինգշաբթի կներդնենք ողջ ներուժը: Չգիտեմ՝ մեզ կհաջողվի՞ դուրս գալ Եվրոպայի լիգայի եզրափակիչ, սակայն ամեն դեպքում գոհ եմ տղաներից»,- «Սուոնսիի» հետ հանդիպումից հետո ասել է «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:

Վնասվածք ստացած ֆուտբոլիստների քանակով «Մանչեսթեր Յունայթեդը», կարելի է ասել, բացառիկ ցուցանիշ է գրանցել: Վնասվածք ունեցող ֆուտբոլիտսներից կարելի է մի ուժեղ թիմ կազմել: Մասնավորապես, պաշտպանության օղակում շարքից դուրս են Սմոլինգը, Բային, Ջոնսը, Ռոխոն և Շոուն: Եթե հաշվի առնենք, որ Մատան դեռ 100 տոկոսով պատրաստ չէ, ապա կիսապաշպանությունում՝ Մատան, Պոգբան, իսկ հարձակման գծում՝ Իբրահիմովիչը: Որպես պատճառաբանություն Մոուրինյոն շարունակ մատնանշում է խաղային խիտ գրաֆիկը:

Ինչ խոսք, ֆուտբոլիստների համար դժվար է միաժամանակ մասնակցել 4 մրցաշարերի, բայց ծանրաբեռնվածությունը որպես արդարացում ներկայացնելը, կարծում ենք, այնքան էլ պատեհ չէ: Բարձրակարգ մարզչի կարևորագույն գործառույթներից մեկը պետք է լինի ֆուտբոլիստներին օպիտմալ վիճակում պահելը: Երբ միանգամից 6-7 ֆուտբոլիստներ դուրս են գալիս շարքից, նշանակում է մարզչական շտաբը որոշ հարցերում թերացել է: Իսկ զուգարանից անկողին գնալը հեգնական ոճով օրինակ բերելը կոռեկտ չէ նման կալիբրի մասնագետի համար:

Ինչևէ, «Սուոնսիի» հետ մրցավեճում Մոուրինյոն հիմնական կազմից կրկին դուրս էր թողել Հենրիխ Մխիթարյանին: Կրկին անգամ նրա փոխարեն մեկնարկային կազմում էր Ռունին, ում Մոուրինյոն այնքան էլ չի վստահում, և ըստ ամենայնի «Յունայթեդի» վետերանը մոտ ժամանակներս այլ թիմ կտեղափոխվի: Այս խաղին չմասնակցեց Մատան, ով լինելով պահեստայինների թվում՝ ակտիվ կերպով մարզվում էր՝ հույս ունենալով խաղադաշտ դուրս գալ:

Նկատենք, որ Մխիթարյանին Մոուրինյոն դաշտ դուրս բերեց այն բանից հետո, երբ «Սուոնսին» հավասարեցրեց հաշիվը: Սա նշանակում է, որ դժվար պահին Մոուրինյոն հույսը կապեց հենց Մխիթարյանի հետ: «Սուոնսիի» հետ խաղում մեր ֆուտբոլիստին խնայելը կրկին անգամ ստիպում է ենթադրել, որ Մոուրինյոն Մխիթարյանին, այսպես ասած, պահում է Եվրոպայի լիգայի խաղարկության համար:

Այս մրցաշարում հայ ֆուտբոլիստը «Յունայթեդի» լավագույն ռմբարկուն է, ով 8 հանդիպումներում 5 գոլ է խփել: Իբրահիմովիչը նույնքան անգամ է աչքի ընկել, սակայն 11 հանդիպումներում: Կարելի է ենթադրել, որ ընդամենը երեք օր հետո Իսպանիայում Մոուրինյոն «Սելտայի» հետ խաղում փորձելու է հաջողության հասնել՝ գործի դնելով արդեն իսկ իրեն արդարացրած հաղթաթուղթը՝ Մխիթարյան-Մատա խաղային դուետը: Մոուրինյոյի խոսքերը վկայում են, որ Եվրոպայի լիգայի գավաթին տիրանալն իր գերխնդիրն է, և նպատակին հասնելու համար պորտուգլացի մասնագետը կօգտագործի ողջ ներուժը:

Պրեմիեր լիգայում «Յունայթեդը» 65 միավորով շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում՝ մեկ միավարով զիջելով 3-րդ և 4-րդ հորիզոնականներում գտնվող «Լիվերպուլին» և «Մանչեսթեր Սիթիին»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում