Sony-ն ամփոփել է ավարտված ֆինանսական տարվա արդյունքները։ Կորպորացիայի խաղային ստորաբաժանումը շարունակում է վիթխարի շահույթ բերել։ Նրա եկամուտը 2016-ին աճել է 6.3 տոկոսով և հասել 14.73 մլրդ դոլարի։
Մեկ տարում ճապոնական ընկերությանը հաջողվել է իրացնել ռեկորդային՝ 20 մլն PlayStation 4 խաղային սարք։ Ընդհանուր առմամբ խաղային սարքերի մատակարարումները գերազանցել են 60 մլն միավորը։ PlayStation4-ը վաճառվում է նույնքան լավ, որքան ժամանակին լեգենդար PlayStation 2-ը։ Այս տեմպերով PS4-ը կարող է շուտով առաջ անցնել արդունաբերության պատմության մեջ ամենավաճառված խաղային սարքից։