Միլա Կունիսը և Էշթոն Քաթչերը Միլայի ծնողների՝ Մարկ և Էլվիրա Կունիսների հետ այցելել են Բևերլի Հիլզի պարի դպրոց, որտեղ բալետ պարել է սովորում զույգի 2 տարեկան դուստրը՝ Ուայեթը: Այս մասին հայտնում է ru.hellomagazine.com-ը:
Մի քանի օր առաջ Միլայի ծնողները համաշխարհային ԶԼՄ-ների ուշադրության կենտոնում են հայտնվել: Նրանք մասնակցել են Houzz.com կայքի հատուկ նախագծին, որի ներդրողը Էշթոն Քաթչերն է: Միլա Կունիսը պրոֆեսոինալների հրահանգներով և Էշթոնի աջակցությամբ գլոբալ վերանորոգում է կատարել ծնողների բնակարանում՝ ամբողջ գործընթացը տեսանկարահանելով: Հոլովակի ամենահետքրքիր մասը, որն ավելի ոշ հրապարակվել էր համացանցում, Կունիսի ընտանիքի տնային ճաշն է եղել: