Friday, 29 03 2024
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը

Մենք թշնամիներ չունենք, և զարմանալի է՝ ինչու չմասնակցող ընդդիմադիր ուժերը մեզ չաջակցեցին. Դավիթ Խաժակյան (Ելք)

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Երևանի ավագանու «Ելք» դաշինքի թեկնածու Դավիթ Խաժակյանը։

-Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը։ Ձեր շփումներն ի՞նչ են ցույց տալիս, արդյոք երևանցիները կվստահեն ձեզ։

-Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում բակերում քաղաքացիների հետ շփումները շատ ջերմ էին։ Այժմ՝ այս ընտրությունների ժամանակ մենք շատ ավելի ջերմ վերաբերմունք ենք տեսնում, արձագանքները շատ ավելի բուռն են, քաղաքացիները մեծ ոգևորությամբ են  մեզ ընդունում ու ողջունում։Այս ընթացքում վերհանվեց մեր և Հանրապետական կուսակցության ծրագրերի բախման կետերը։ ՀՀԿ-ն իր ծրագրով չի ներկայացնում նոր ճանապարհ, որով հնարավոր կլինի Երևանի առանցքային խնդիրները լուծել։ Ուստի մենք տեսնում ենք, որ և թիմի նոր լինելու, և ծրագրի առումով մենք ձևավորել ենք մի դրական առավելություն։ Մենք մեր առաջ դրել ենք մի խնդիր. այն ընտրողները, որոնք ցանկանում են փոփոխություններ՝ գնան ընտրատեղամասեր՝ վստահ լինելով, որ իրենց ձայները պաշտպանված են լինելու։ Աջակցության առումով մենք խնդիր չունենք, ըստ էության, մեծամասնության աջակցությունը զգում ենք։

-Այս ընտրությունները մերժեցին խորհրդարանական ընտրություններին մասնակցած մի շարք ընդդիմադիր ուժեր։ Արդյոք նրանց ձայները կկկարողանա՞ք կոնսոլիդացնել դեպի «Ելք» դաշինք։

-Ես կարծում եմ, որ առնվազն այն ուժերը, որոնք խորհրդարանական ընտրություններին ներկայացնում էին որպես ընդդիմադիր ուժ ստացել են ընդդիմադիր քվեներ։ Եվ ես կարծում եմ, որ այս ընտրություններում ձայները կկոնսոլիդացվեն «Ելք» դաշինքի վրա ու դրանով իսկ այդ փոշիացված ձայները կբացառվեն։ Այսինքն  փոշիացված ձայներ չեն լինի ու ընդդիմադիր ձայները մենք կստանանք։ Այս պահին խնդիրն այն է, որ այդ ձայները հասնեն տեղամաս։Մարդիկ պետք է գնան տեղամաս և քվեարկեն։

-Իսկ դուք այդ ուժերից աջակցություն ստացե՞լ եք այս ընթացքում։ Նաև արտախորհրդարական ուժերից արդյոք կան ձեզ սատարողներ։

-Ես տեսնում եմ, որ այն ուժերը, որոնք մասնակցել են խորհրդարանական ընտրություններին և հանդես են եկել ընդդիմադիր դիրքերից, այժմ դիտորդի կարգավիճակում են հայտնվել։Չնայած այնպես չէ, որ մենք որևէ աջակցություն էինք ակնկալում,բայց գոնե ինձ համար զարմանալի է  այդ լռությունը, որովհետև եթե իրենք հավակնում էին խորհդարանում լինել ընդդիմադիր ուժ, առնվազն պետք է անմասն չմնային հիմա ՝գոնե աջակցեին։Հատկապես, որ «Ելք» դաշինքը ներառական ուժ է և չի բացառում ընդդիմադիր ուժերի հետ համագործակցությունը։ Մենք մեզ փակ չենք պահում և թշնամիներ չունենք,  բայց դա իրենց որոշումն է։

-«Հայազն» կուսակցությունը կարծես ձեզ սատարելու որոշում ուներ..

-«Հայազն» կուսակցության տարբեր ներկայացուցիցչներ մասնակցել են մեր երթերին և իրենց աջակցությունը որպես քաղաքացիներ, որպես  քաղաքական ուժցույց են տվել։

-Դուք ասացինք, որ խնդիր  է լինելու ընտրողներին տեղամաս բերելը, որպեսզի քվեարկեն ձեր օգտին։ Մտավախություն չկա՞, որ «ՍԱՍ»-ի ձայնագրությունների, տնօրենների հայտնի սկանդալների ֆոնին հուսահատությունը էլ ավելի է մեծացել՝ «Միևնույն  է ոչինչ չի փոխվելու» ավանդական տարբերակով։

-Մեր քարոզարշավը հենց դրան է նվիրված։ Երբ բակեր ենք գնում՝ ասում ենք՝ մեզ հետ են այն պատգամավորները, ում դուք եք ընտրել։Այսինքն  նրանք կենդանի վկայությունն են այն բանի, որ ընտրություններով հնարավոր է արդյունքներ ձևավորել։Այսինքն մեկին ընտրեն ու նա ընտրվի։ Այլ խնդիր է, որ «Ելք» դաշինքի և  ի դեմս Նիկոլ Փաշինյանի տեսնեն քաղաքապետի  և դա այնքան ցանկալի  լինի իրենց համար, որ գնան տեղամաս ու քվեարկեն։  ՀՀԿ-ն մարդկանց ճնշելով, գումարով ավտոբուսներով տանում է քվեարկության՝ իրենք ունեն իրենց կայուն ընտրազանգվածը, որը շատ է, բայց դրանից ավել չեն կարող ձայն մոբիլիզացնել։ Մենք կարող ենք ավելի շատ ձայն մոբիլիզացնել ու աշխատում ենք  այդ ուղղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում