Tuesday, 23 04 2024
-
15:44
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Լուրերի օրվա թողարկում 14։00
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00

Արաբական աշխարհի քրիստոնյաները՝ թույլ օղակ. Al Qabas, Քուվեյթ

Այս տարի Եգիպտոսի քրիստոնյաները չեն տոնել Զատիկը՝ ի նշան հարգանքի Ալեքսանդրիայի ղպտի եկեղեցու պայթյունից զոհվածների հիշատակի։ Պատճառ են դարձել նաև մտավախությունները սեփական անվտանգության վերաբերյալ և միջադեպերի կրկնման վախը։ Այս մասին Քուվեյթի Al Qabas պարբերականում գրում է վերլուծաբան Ջեյմս Զագբին։

Եգիպտոսի քրիստոնյաների համար այդ սուրբ շաբաթը սկսվել է պայթյունների մասին նորություններով, որոնք մեզ հիշեցրել են վտանգի մասին, որը սպառնում է ոչ միայն ղպտիներին Եգիպտոսում, այլև արաբական աշխարհի մյուս քրիստոնայներին։

Բացառություն չեն Լիբանանի (նրանց թվաքանակի և այդ երկրում քաղաքական համակարգի բնույթի պատճառով), ինչպես նաև Իրաքի, Սիրիայի և նույնիսկ Պաղեստինի քրիստոնյաները։ Վերը թվարկված բոլոր երկրներում բնակչության այդ խումբը բախվում է զգալի ռիսկի։

Իրավիճակը Պաղեստինում եզակի է, որտեղ քրիստոնյաներն ու մուսուլմանները հավասարաչափ են տառապում իսրայելական օկուպացիայից։ Նրանք արդեն կորցրել են իրենց հողը, գոյատևման ու ազատ տեղաշարժման միջոցները։ Այդ սուրբ շաբաթը Բեթղեհեմի, Բիրզեյթի և Ռամալլայի քրիստոնայները շատ մեծ դժվարութամբ են կարողացել հայտնվել Երուսաղեմում։ Շատ պաղեստինցիներ Երուսաղեմ են նայում իրենց տների պատշգամբներից, սակայն չեն կարողանում այնտեղ հասնել բաժանարար պատերի պատճառով։ Այդ բոլոր հանգամանքները ստիպել են Պաղեստինի շատ քրիստոնյաների գաղթել Արևմուտք։

Ինչ վերաբերվում է Իրաքում և Սիրիայում քրիստոնյաների դրությանը, ապա այստեղ ամեն ինչ այլ կերպ է։ Նրանք, ովքեր մնացել են Իրաքում, վախի մեջ են ապրում, հատկապես 2003 թվականից հետո, երբ ավարտել է Սադամ Հուսեյնի «աշխարհիկ» բռնապետության դարաշրջանը, որտեղ նրանք վայելել են կրոնական մեծ ազատություն։

Ամերիկյան ներխուժման և պետական ապարատի փլուզման հետևանքով Իրաքում քաղաքացիական պատերազմ է ծայր առել բազմաթիվ կրոնական խմբավորումների միջև, որոնք իրենց հետ բերել են «էթնիկ զտումներ», որոնք անդրադարձել են սուննիների, շիաների, և հատկապես քրիստոնյաների վրա, որոնք աշխարհազոր չեն ունեցել իրենց պաշտպանության համար։

Քաղաքացիական պատերազմի առաջին 5 տարիների ընթացքում Իրաքում քրիստոնյաների թիվը կրճատվել է՝ 1.3 միլիոնից հասնելով 400 հազարի։ Սակայն Բուշի վարչակազմից ոչ ոք ուշադրություն չի դարձրել նրանց վիճակի վրա, և Արևմուտքը սկսել է ուշադրություն դարձնել այդ ողբերգությանը միայն ԴԱԻՇ-ի հայտնվելուց հետո։

Ասորական եկեղեցին շարունակում է կոչ անել քրիստոնյաներին անսասան լինել և չլքել երկիրը, որովհետև ԴԱԻՇ-ը, հավանաբար, շուտով պարտության կմատնվի, և կրոնական փոքրամասնությունները կրկին անվտանգության մեջ կլինեն։ Սակայն վախը մնում է, և շատերն ականջալուր են լինում հիասթափության ներքին ձայնին, որն ասում է, որ քրիստոնյաների համար Իրաքում ապագա չկա։

Սիրիայում քրիստոնեական փոքրամասնության պաշտպանությունն ապահովում է Բաշար Ասադի ռեժիմը։ Ներկա պահին քրիստոնյաների մեծ մասը մնում է շրջաններում, որոնք վերահսկվում են ռեժիմի կողմից։ Սակայն նրանք իրենց չափազանց անհանգիստ են զգում, և իրենց ապագան անորոշ է թվում։

Ղպտի եկեղեցին համարվում է ամենախոշորը Մերձավոր Արևելքում, դրա հետևոդների թիվը կազմում է 8-10 մլն։ Չնայած դրան, և նաև հավանաբար դրա պատճառով, ղպտիները խոցելի են հարձակումների համար, հատկապես երկրում վերջին տարիների անկայունության լույսի ներքո։

Մուսուլման եղբայրների կառավարման ժամանակ քրիստոնյաները զգացել են, որ գտնվում են սպառնալիքի տակ այն բանի, ինչն անվանվում է պետության իսլամականացման և կրոնի քաղաքականացման փորձ։ 2013 թվականին բանակն ընդվզեց ընտրված նախագահի դեմ, և զայրացած արմատականներն իրենց ցասումն ուղղեցին քրիստոնյաների դեմ։ Այդ ընթացքում եկեղեցիները ենթարկվեցին զանգվածային հրկիզումների, տեղի ունեցան քրիստոնյաների սպանություններ։

Այդ ժամանակից ի վեր նախագահ Սիսին և Ալ-Ազհար համալսարանի իմամ Ահմադ Աթ-Թայեբը ձեռնարկել են քրիստոնյաների աջակցության քայլեր՝ դատապարտելով հարձակումներն ու անհանդուրժողականության դրսևորումները։ Նախագահը մասնակցել է մի շարք քրիստոնեական միջոցառումների, իսկ իմամը հանդիպել է Հռոմի պապի հետ՝ կրոնների միջև երկխոսության շրջանակում։

Սակայն մուսուլման եղբայրների, ԶԼՄ-ների, իրավապաշպան կազմակերպությունների և այլ քաղաքական ու սոցիալական կազմավորումների դեմ ճնշումները հանգեցրին վախի մթնոլորտի առաջացման, որը միայն խոչընդոտեց ավելի կայուն և հանդուրժող հասարակության ստեղծման ջանքերին։ Փոխարեն քրիստոնյաներն իրենց ավելի անվտանգ զգան, քրիստոնյաները դարձան կրոնական ծայրահեղականության համար «հեշտ թիրախ»։

Դա պետք է հասկանալի դաս լինի, որ ճնշումները կարող են օգտակար լինել կարճաժակետ հեռանկարում, սակայն երկարաժամկետ հեռանկարում հալածանքները չեն տանի հանրության անվտանգության ու հանդուրժողականության։

«Արևելքում քրիստոնայների ողբերգությունների հանդեպ ամերիկյան արձագանքը անհավանական հիասթափություն է առաջացնում։ Մենք երբեք չենք հասկացել և չենք կարողացել գնահատել, թե ինչ է հիմա տեղի ունենում Իրաք հիմար ներխուժման հետևանքով։ Մենք մինչ օրս չգիտենք Սիրիայի և Պաղեստինի պատերազմների ներքին դինամիկան։ Մենք շարունակում ենք լռել այն մասին, թե ինչպես է Իսրայելը բնաջնջում պաղեստինցի ժողովրդին, որովհետև միմյանց փոխարինող ԱՄՆ իշխանությունները պաղեստինցիներին մարդ էակներ չեն համարում, կարևոր չէ՝ նրանք մուսուլման են կամ քրիստոնյա։ Եգիպտոսում մենք չենք կարողացել նախազգուշացնել եգիպտական կառավարությանը մարդու իրավունքների հանդեպ հարգանքի բացակայության հնարավոր հետևանքների մասին։

Այդ ամենի հետևանքը Մերձավոր Արևելքում քրիստոնայների համար աճող սպառնալիքներն են, ովքեր այժմ իրենցից թույլ օղակ են ներկայացնում»,-եզրափակում է հոդվածագիրը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում