Օռլանդո Բլումից բաժանվելուց հետո Քեթի Փերին ակտիվորեն աշխատում է, գրում է ru.hellomagazine.com-ը: Մասնավորապես, ներկայումս նրա ողջ ժամանակը զբաղեցնում է նոր Bon Appétit երգի պրոմո-արշավը, որը նա ձայնագրել է Migos հիփ-հոփ եռյակի հետ:
Ապրիլի 28-ին Քեթին հոլովակ էր հրապարակել, որը կոչված է ոչ միայն հետաքրքրություն առաջացնելու երգի նկատմամբ, այլև բացելու երկրպագուների ախորժակը: Հոլովակում Քեթին ցուցադրում է՝ ինչպես է պատրաստում իր սիրելի բալով կարկանդակը:
Հոլովակի հրապարակումից հետո նա որոշել է ամրապնդել ակցիայի արդյունքները և գնացել է Նյու-Յորքի բնակիչներին անձամբ բալով կարկանդակ հյուրասիրելու: Քեթին թեմատիկ «բալային» ֆուրգոնով բոլոր ցանկացողներին անվճար հյուրասիրություն է բաժանել Մանհեթենում: