Լիլի-Ռոուզ Դեպը իր ընկերոջ՝ մոդել Էշ Սթայմեսթի հետ գնացել է գնումների Արևմտյան Կալիֆոռնիայում: Այս մասին հայտնում է Splash News-ը:
Զույգը գնացել է Petsmart հիպերմարկետ, որտեղ ընտանի կենդանիների համար արտադրանք է ներկայացված: Սիրահարներին լուսանկարել են առևտրի կետից դուրս գալիս: Նրբորեն շփվելվ և ծիծաղելով՝ նրանք գնացել են դեպի ավտոմեքենան: Լիլի-Ռոուզը կրել է սպիտակ սպորտային վերնազգեստ և ջինսե տաբատ: Որպես աքսեսուար Դեպն ավանդաբար նախընտրել Chanel-ի սև կաշվե պայուսակ:
Հիշեցնենք՝ Լիլի-Ռոուզ Դեպը և Էշ Սթայմեսթը հանդիպում են 2015 թ. աշնանից: