Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ինչի՞ համար Թրամփը պիտի շնորհակալություն հայտներ հայերին. Արեգ Գալստյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է The National Interest, Forbes, The Hill, American Thinker պարբերականների փորձագետ, American studies գիտավերլուծական կենտրոնի գլխավոր խմբագիր և ղեկավար, ամերիկագետ Արեգ Գալստյանը:

– Ընդհանուր առմամբ, ի՞նչ կարող եք ասել Թրամփի՝ ապրիլքսանչորսյան ուղերձի մասին, եթե այն համեմատենք ԱՄՆ նախորդ նախագահների հայտարարությունների հետ: Ինչո՞վ է այն տարբերվում և ի՞նչով է այն կարևոր:

– Այդ հայտարարությունը ոչնչով էլ կարևոր չէ, այն որևէ առանձնահատկություն չունի: Դա հերթական պատճենված հայտարարությունն էր: Ես կարդացել եմ օրիգինալ տեքստը Սպիտակ տան պաշտոնական կայքում: Այն գրեթե բառացիորեն կրկնում է Օբամայի, Ջորջ Բուշ կրտսերի, Քլինթոնի հայտարարությունները: Տերմինաբանությունը բացարձակապես նույնն է, նույն պատգամներն են այն մասին, որ ամերիկահայերը մեծ ներդրում են ունեցել Ամերիկայի հասարակական-քաղաքական զարգացման մեջ: Այս հայտարարությունը նախորդներից չի տարբերվում այն իմաստով, որ սա կարող էր լինել հայտարարություն ցեղասպանության ճանաչման մասին: Սակայն մի տարբերություն կա, որ Թրամփը, ի տարբերություն իր նախորդների, որևէ խոստում չի տվել նախընտրական քարոզարշավի ընթացքում ցեղասպանությունը ճանաչելու մասին, ավելին՝ նրան ոչ ոք չի էլ խնդրել դրա մասին: ԱՄՆ-ի հայկական կազմակերպությունները ընդհանրապես չեն աշխատել այդ ուղղությամբ, չեն աշխատել նախագահի թեկնածուներից որևէ մեկի հետ և չեն հանդիպել նրանց հետ: Հետևաբար միայն այն փաստը, որ Թրամփը հայտարարություն է արել, արդեն իսկ լավ է, որովհետև հայկական սփյուռքը շատ անտարբեր մոտեցավ վերջին ընտրություններին:

Ինչի՞ համար նախագահ Թրամփը պիտի շնորհակալություն հայտներ հայկական համայնքին՝ թեկուզ նման խորհրդանշական հայտարարությամբ: Այնտեղ մի քիչ այլ սխեմա է գործում: Օրինակ՝ այդ նույն օրը Թրամփը ծրագրային լուրջ ելույթ ունեցավ Հոլոքոստի մասին հրեական տարբեր կազմակերպությունների ներկայացուցիչների առջև: Ինչո՞ւ. որովհետև հրեական սփյուռքը և իսրայելական լոբբիստական խմբերը շատ ակտիվ դեր են խաղացել Թրամփի հաղթանակի գործում, այսինքն՝ Թրամփը պարտք է այս մարդկանց, և բնականաբար նա անում է բարի կամքի նման ժեստ: Իսկ ի՞նչ են արել հայերը իր հաղթանակի համար, բացի նրանից, որ հետո սկսեցին գլուխ գովալ, թե Թրամփի նախընտրական թիմում մեկ հայ կար: Եվ ի՞նչ: Որևէ մեկը չի ասում, որ այդ նույն Քեյթ Նահիգյանը աշխատում էր Թրամփի թիմում՝ որպես ամերիկացի քաղտեխնոլոգ, Միացյալ Նահանգների խոշորագույն քաղտեխնոլոգիական ֆիրմաներից մեկի ղեկավար, ոչ թե որպես հայ, որը հետապնդում է համահայկական շահեր: Իսկ մեր կազմակերպությունների մոտեցումը հետևյալն է՝ գտնել հայ, գլուխ գովալ Ֆեյսբուքում, թե Թրամփը հայ խորհրդական ունի, գովազդել դա իրենց լրատվամիջոցներով և դրանով ավարտել ամեն ինչ: Լոբբիզմը, այսպիսով, սկսվում և ավարտվում է Ֆեյսբուքով, ինչից էլ գալիս է վարչակազմի նման վերաբերմունքը այս հարցի նկատմամբ: Եվ ի դեպ, այսօր ամերիկահայ շատ կազմակերպություններ լկտիաբար ստում են, թե Թրամփի այս հայտարարությունը ինչ-որ առումով իրենց ձեռքբերումն է: Սա պարզապես լկտի սուտ է, որովհետև ԱՄՆ-ի յուրաքանչյուր նախագահ պարտավոր է անել այդ հայտարարությունը ապրիլի 24-ին՝ դեռևս 1975 թ. ընդունված բանաձևի համաձայն: Այդ բանաձևը մարդու նկատմամբ անմարդկային վերաբերմունքի հիշատակի օրվա մասին է: Այնտեղ նշվում էր և՛ Հայոց ցեղասպանության, և՛ այլ ողբերգությունների մասին, բայց շեշտը դրվում էր այն խնդրի վրա, որ հայերին կոտորել են Օսմանյան կայսրությունում: Եվ ամեն տարի, համաձայն այս բանաձևի, ԱՄՆ նախագահը պաշտոնական ուղերձով դիմում է հայ ժողովրդին: Կարևոր չէ, թե ինչ դիրքորոշում ունի նախագահը, իր վարչակազմը: Նա պարտավոր է գրել այդ ուղերձը: Սկսած Ջիմմի Քարտերից մինչև Դոնալդ Թրամփ՝ չի եղել որևէ նախագահ, որը ապրիլի 24-ին ուղերձով չդիմեր հայերին: Դա որևէ դեպքում նրանց վաստակը չէ: Դա ամերիկահայ այն արիստոկրատիայի վաստակն է, որը աշխատել է հայկական սփյուռքի ոսկե շրջանում՝ 1975-88 թթ.: Այնպես որ, Թրամփը որևէ նոր բան չի ասել:

– Ի դեպ, չէ՞ որ Ռոնալդ Ռեյգանը արտասանել է «Հայոց ցեղասպանություն» բառակապակցությունը: Եվ ի՞նչ է դրանից փոխվել:

– Այստեղ որոշ նրբերանգներ կան: Առաջինը, եթե խոսում ենք ցեղասպանության իրավական ճանաչման մասին, ուզում ենք ստանալ Միացյալ Նահանգների պաշտոնական դիրքորոշում այս հարցի մասին, ապա պետք է ընդունվի դաշնային օրենք ցեղասպանության ճանաչման մասին: Այդ օրենքը պետք է համաձայնեցված լինի իշխանության երեք ճյուղերի կողմից՝ գործադիր, օրենսդիր և դատական: Երբ կլինի օրինագիծ ցեղասպանության մասին, որը կընդունեն Կոնգրեսի երկու պալատները, կստորագրի նախագահը և կհաստատի Գերագույն դատարանը, այդ ժամանակ կարող ենք միայն ասել, որ այդ օրենքը ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշումն է Հայոց ցեղասպանության մասին: Դրանից հետո այս թեման կարելի է փակել: Սա՝ իրավական տեսանկյունից, որպեսզի պարզ լինի, թե ինչ է նշանակում ճանաչում: Կա՞ այսօր այդպիսի ճանաչում. չկա: Կոնկրետ նախագահների կոնկրետ հայտարարությունները ընդամենը տվյալ վարչակազմի կարծիքն է կոնկրետ շրջանում: Եթե նույնիսկ այսօր Թրամփը հայտարարեր, որ հայերի դեմ իրականացված ոճրագործությունը ցեղասպանություն է, ապա դա կլիներ ճանաչում ներկայիս հանրապետական վարչակազմի կողմից: Այդքանը: Հետո կարող էինք պատմության դասագրքերում գրել, որ Թրամփի վարչակազմը այն կոչում էր ցեղասպանություն, բայց հաջորդ վարչակազմը կարող է այն չանվանել ցեղասպանություն: Սա պետության դիրքորոշումը չէ, պետության դիրքորոշումը պետք է հստակորեն ձևակերպված լինի օրենքի տեսքով:

Այս իմաստով Ռեյգանի վարչակազմի հայտարարությունը հետաքրքիր է մի քանի հանգամանքներով: Նախ, շատ հաճախ մոռանում ենք ասել, որ Ռեյգանի այդ հայտարարությունը արվել է Հոլոքոստի զոհերի հիշատակի օրը և ոչ թե ապրիլի 24-ին, այլ ապրիլի 21-ին, 1981 թ.: Երբ Ռեյգանը հարգանքի տուրք էր մատուցում Հոլոքոստի զոհերի հիշատակին, նա պարզապես թվարկեց, որ չի կարելի մոռանալ նաև մարդկության դեմ իրագործված այլ հանցագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության մասին: Դա նպատակաուղղված հայտարարություն չէր Հայոց ցեղասպանության մասին: Մյուս հանգամանքն այն է, որ Ռեյգանի վարչակազմում «սփիչռայթերների» ապարատի ղեկավարը հայտնի քաղտեխնոլոգ Քենեթ Խաչիկյանն էր: Նա էր պատրաստում Ռեյգանի ելույթների տեքստերը, և Հայոց ցեղասպանություն տերմինը Քեն Խաչիկյանն է մտցրել Ռեյգանի այդ ելույթի մեջ: Մյուս «սփիչռայթերները», Ռեյգանը չուղղեցին դա, և այդպիսով նախագահը հայտարարեց դրա մասին: Բացի այդ, Ռեյգանը ընկերություն էր անում հայկական ծագումով շատ ամերիկացի քաղաքական գործիչների հետ: Նրանց թվում կարելի է նշել այն ժամանակվա Կալիֆոռնիայի նահանգապետին: Նա շատ լավ գիտեր հայ համայնքը, ուներ շատ հայ ընկերներ: Դրան գումարած՝ Ռեյգանն իր ամենամոտ ընկերներից մեկին էր համարում սենատոր Ռոբերտ Դոուլին, որը իր ժամանակներում եղել է հայկական լոբբիի առանցքային ճարտարապետներից մեկը։ Իսկ Դոուլին իր հերթին վիրահատության ժամանակ փրկել է հայ վիրաբույժ Համբար Կիլիկյանը: Այսինքն՝ սա մի ամբողջ պատմություն է, թե ինչպես համամարդկայինը և անձնական կապերը օգնեցին միմյանց՝ բերելով այդ հայտարարությանը: Ռեյգանից հետո, սակայն, գործընթացը գնաց դեպի անկում, խնդիրը սկսեց դառնալ ավելի շատ քաղաքական գործիք ամերիկացիների ձեռքում՝ ընդդեմ Թուրքիայի:

– Թրամփի հայտարարության մեջ հետաքրքիր նրբերանգ կա, որտեղ նշվում է հայերի պատմական հայրենիքի մասին: Նշվում է, որ հայերից «շատերը կառուցել են իրենց կյանքը Միացյալ Նահանգներում և անջնջելի ներդրում են ունեցել մեր երկրի զարգացման մեջ՝ միաժամանակ պահպանելով հիշողությունները իրենց պատմական հայրենիքի մասին, որտեղ իրենց նախնիները հիմնադրել են հին աշխարհի մեծագույն քաղաքակրթություններից մեկը»: Ենթատեքստ կամ տողատակեր տեսնո՞ւմ եք:

Ոչ, ոչ, պետք չի մատից հոտ քաշել, որովհետև «պատմական հայրենիքի» մասին ասել է Քարտերը իր ուղերձում, այդ տերմինաբանությունն իր երկրորդ ուղերձում օգտագործել է նաև Քլինթոնը, այդ մասին գրել է Ջորջ Բուշ կրտսերը՝ Միչիգանի հայ համայնքին ուղղված իր նամակում, ուստի սա նորություն չէ: Այո, Օբամայի երկու հայտարարություններում դա չկար, Օբաման անտեսել է այդ գործոնը: Թրամփը վերադարձավ այդ գործոնին, բայց դրա պատճառը ամենայն հավանականությամբ տեխնիկական է. հավանաբար իր ճառը գրողները օգտվել են այն տեքստերից, որոնք գրվել են հանրապետական վարչակազմերի համար: Նման հայտարարությունները մեկ գիշերվա մեջ չեն կազմում, այդ ամենը մանրամասն վերլուծության է ենթարկվում: Նրանք նայել են, թե ինչ են այս հարցի մասին ասել Ռեյգանը, Բուշ ավագը, Բուշ կրտսերը, ինչպես է Հանրապետական կուսակցությունը ընկալել այս իրադարձությունը: Ըստ երևույթին, վերլուծելով, որ հանրապետական նախագահները սկզբունքորեն նույն ոճի ուղերձներ էին գրում, այդ նույն բառերը արտացոլվել են նաև Թրամփի տեքստում, որպեսզի ինչ-որ կերպ շարունակվի հանրապետականների կուսակցական գիծը: «Սփիչռայթերները» լրջորեն հաշվի են առնում նմանատիպ հանգամանքները, ուստի չէի ասի, թե նշված տերմինը Թրամփի նորամուծությունն է:

Միակ բանը, որը մենք չգիտես՝ ինչու երբեք չենք նկատում, այն է, որ սկսած Քարտերից մինչև Թրամփ՝ ամերիկացի նախագահները մշտապես շատ հստակ պատգամ են հղում հայ ժողովրդին՝ ասելով, որ հայերը առանցքային դեր են խաղացել ամերիկյան պետության կառուցման գործում: Նախագահները միշտ ընդգծում են սա, ասում են՝ տղաներ, կենտրոնացեք սրա վրա, դուք ունեք շատ լուրջ պատմաքաղաքական ժառանգություն Ամերիկայում: Ինչո՞ւ չենք վերցնում նրանց հայտարարությունների այս մասը, որպեսզի հաջորդ ապրիլի 24-ին մոտենանք բոլորովին այլ քաղաքական պորտֆելով: Ինչո՞ւ չենք գովազդում մեր ժառանգությունը Ամերիկայի ներսում: Ի՞նչ ժառանգություն ունի այսօր ամերիկահայ համայնքը ԶԼՄ-ներում, կինեմատոգրաֆիայում: Ոչինչ՝ ցեղասպանության մասին մեկ ֆիլմից, Քիմ Քարդաշյանից և Սերենա Ուիլյամսի հետ Ալեքսիս Օհանյանի հարաբերություններից: Սա ժառանգությո՞ւն է: Իհարկե ոչ: Մենք այնպիսի հսկայական քաղաքական ժառանգություն ունենք Ամերիկայում, որ մեզ կարող են նախանձել աշխարհի շատ ժողովուրդներ: Ինչո՞ւ չենք խոսում դրա մասին: Ամերիկյան նախագահները հավանաբար հոգնել են ամեն տարի կրկնել նույն միտքը, որ հայե՛ր, դուք առանցքային դեր եք խաղացել մեր երկրի կառուցման գործում: Սկսեք ի վերջո հանրայնացնել այդ գործոնը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում