Friday, 29 03 2024
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է

Ռուսաստանը կհրաժարվի Ասադից հանուն գազի. Al Mesryoon, Եգիպտոս

Լիբանանցի գրող և քաղաքական վերլուծաբան Ջերի Մահերը հայտարարել է, որ Ռուսաստանը փորձում է ժամանակ շահել՝ ստանալու մեծ շահույթ Ասադի հեռացումից։ Նա հավելել է, որ Ասադից հրաժարվելը հնարավոր կլինի Կատարից Եվրոպա նախագծվող գազատարի շինարարությունից հրաժարվելու երաշխիքների դիմաց։

CNN Arabic-ի եթերում Մահերն ասել է, որ Ասադի ապագայի և Սիրիայում «Հըզբոլլահի» ներկայության օրինականության վերաբերյալ Կրեմլի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի դիրքորոշումը պարզապես հանդիսանում է ժամանակ շահելու փորձ՝ կարկանդակից իրենց կտորը խլելու համար։

Մահերի խոսքով՝ Մոսկվան կարագացնի Ասադի հեռացումը, երբ երաշխիքներ ստանա Կատարից Եվրոպա նախագծվող գազատարի շինարարությունից հրաժարվելու, ինչպես նաև Մերձավոր Արևելքում իր ռազմաբազաների տեղակայման վերաբերյալ։

Ռուսաստանի արգործնախարարն իր սաուդցի գործընկեր Ադել ալ-Ջուբեյրի հետ մամլո ասուլիսի ընթացքում հայտարարել էր, որ «Հըզբոլլահն» ու Իրանը Սիրիայում են գտնվում սիրիական կառավարության հրավերով։ Մահերի կարծիքով՝ Ռուսաստանը ձգտում է առավելագույն շահույթ ստանալ Բաշար Ասադի հեռացման և նրա ռեժիմի տապալման շուրջ ցանկացած բանակցություններում։

Մահերը հայտարարել է, որ Ռուսաստանը հետաքրքրված չէ Սիրիայով։ Սիրիան պարզապես հանդիսանում է պատշաճ տարածք ռազմածովային և ռազմաօդային բազաների տեղակայման համար՝ կանխելու դեպի Եվրոպա գազի արտահանումը խողովակաշարով, որը կանցնի Կատարից Սիրիա, իսկ Սիրիայից արդեն Եվրոպա։ Ռուսաստանն այդ խողովակաշարը համարում է ռազմավարական սպառնալիք իր ազգային անվտանգության համար։

Լիբանանցի քաղաքագետը կարծում է, որ Պուտինը չի հանդիսանում Ասադի պաշտպան, քանի որ Ռուսաստանը հետաքրքրված չէ նրան իշխանության ղեկին պահելով։ Սակայն Ռուսաստանն իր շահերն ունի Սիրիայում, որոնք նա համարում է կարմիր գիծ՝ Միջերկրական ծովում Ռուսաստանի ձեռքբերումների պահպանման արաբա-ամերիկյան երաշխիքների ստացման գործում։ Բացի այդ, Ռուսաստանը միջոցներ է փնտրում ազատվելու Ասադից արագ և անցավ՝ հանգիստ շունչ քաշելու համար։

Ռուսաստանը Սիրիայում պաշտպանում է իր շահերը, այլ ոչ թե Ասադին։ Ռուսաստանն աջակցել է ՄԱԿ-ի №2254 բանաձևին, որն իր մեջ ներառում է սիրիական կարգավորման սկզբունքներ, այդ թվում ինքնորոշման և անցումային կառավարության ստեղծման սիրիացի ժողովրդի բացառիկ իրավունք։

Ավարտին Մահերը նշել է, որ վերջիվերջո հասկանալի է, որ երբ ԱՄՆ-ին և Իսրայելին սիրիական հարցով «կանաչ լույս» է տրվում, ապա ՄԱԿ ԱԽ-ում ռուսական որոշումների համար տեղ չի գտնվի, այդ իսկ պատճառով ամենը, ինչ այսօր կարող է անել Ռուսաստանը, ժամանակ ձգելն է՝ հասնելու առավելագույն շահի մինչ Ասադից և նրա ռեժիմի դաշնակիցներից՝ «Հըզբոլլահից» ու Իրանից ազատվելը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում