ՌԴ և Հորդանանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը և Այման աս-Սաֆադին քննարկել են ջանքերի կոորդինացումը Սիրիայում զինադադարի ռեժիմի ընդլայնման նպատակով: Այս մասին հաղորդվում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքում:
«Նախարարները կողմ են արտահայտվել մայիսի 3-4-ին Ղազախստանի մայրաքաղաքում սպասվող Սիրիայի հարցով Բարձր մակարդակի 4-րդ միջազգային հանդիպման կոնտեքստում Աստանայի ձևաչափի շրջանակներում Սիրիայում ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմի ընդլայնմանը և ամրապնդմանն ուղղված հետագա կոորդինացված ջանքերին»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ նախարարները նաև հաստատել են Սիրիայի «ինքնիշխանությանը սկզբունքային աջակցությունը» և ընդգծել են հումանիտար օգնության ծավալների մեծացման կարևորությունը: