Tuesday, 23 04 2024
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը
ՀԱՄԱՍ-ը զգալի ուժ է պահպանում Գազայի հատվածում
Եթե միայն դրոշն ենք այրում, նշանակում է՝ շատ տկար ենք
15:50
Զալուժնու թեկնածությունը հաստատվել է որպես Լոնդոնում Ուկրաինայի դեսպան
Այս տարվա սկզբին ֆինանսների արտահոսքը Հայաստանից ավելացել է
Հայաստանի այրվող դրոշները
«Հայաստանն ու Ադրբեջանը միջնորդների կարիք չունեն». Ալիև
«Հնարավորության դռները միշտ չէ, որ բաց են մնում». Էրդողանը՝ Փաշինյանին
ՀՀ վարչապետն Էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված առաջարկություններ
Բաքուն համաձայն է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը Ղազախստանում
Ալիևն ու Պուտինը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունները
Ալիևը խոսել է ԵԱՏՄ մտնելու հավանականության մասին
Քննարկվել են Հայաստան-Հունաստան միջխորհրդարանական համագործակցությունը
Ավանեսյանը համաճարակային իրավիճակ վերաբերյալ խորհրդակցություն է անցկացրել
Մարզպետարանը հերքել է Ոսկեպարում հայկական դրոշը ադրբեջանականով փոխարինելու լուրերը
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
Լուրերի օրվա թողարկում 14։00
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

«Անաղմուկի» գաղափարախոսությունը

Քաղաքականությունից դե ֆակտո հեռացող Լևոն Տեր-Պետրոսյանը, կամա թե ակամա, ալիբի տվեց քաղաքական այն համակարգին, որի քաղաքակրթական ռեաբիլիտացիան տեղի չունեցավ անգամ խորհրդարանական ընտրություններում: Ընտրություններ, որ պատմական պետք է լինեին՝ գոնե ֆորմալ առումով, որովհետև խորհրդանշում էին կառավարման համակարգի փոփոխություն, բայց նաև շատ ավելի կարևոր մի հանգամանք` հատկապես հայաստանյան իրականության համար. դա իշխանության փոխանցման, համակարգային տրանսֆորմացիայի բազմափուլ, բազմաշերտ գործընթացն է, որը ժողովրդավարության պայմաններում պետք է ուղեկցվեր հրապարակային դրսևորումներով, քաղաքական, ֆինանսատնտեսական խմբերի շահերի բախումներին մասնակից դարձներ հասարակությանը` գործընթացի լեգիտիմությանը ոչ միայն ֆորմալ բնույթ, այլ նաև բովանդակություն հաղորդելու համար:

Հայաստանը հեռու է ժողովրդավարությունից, նույնիսկ դրա սաղմնային վիճակից: Քաղաքական համակարգը` իր փակվածությամբ ու որոշումների կայացման ստվերային մեխանիզմներով, ապրիլի 2-ը վերածեց ծիսական միջոցառման, որի լեգիտիմությունը դեգրադացվեց ու նույնացվեց «անաղմուկ ընտրության» խոտոր բանաձևին: Ուզենք թե ոչ, հենց սա է լեգիտիմության եվրասիական բանաձևը, այն կանոնը, որ դրված է նաև Հայաստանի քաղաքական հարաբերությունների կայունության հիմքում, առանցքում: Այս չափանիշով են մեզ գնահատում նաև Վաշինգտոնից կամ Բրյուսելից, որոնց նշած «մեկ քայլ առաջ»-ը ոչ թե ժողովրդավարության գնահատման չափանիշ է, այլ Հայաստանի քաղաքական համակարգի ախտորոշում բելառուսական կամ ղազախական իրողությունների հետ համեմատության համատեքստում:  «Անաղմուկ ընտրության» բանաձևը միայն ֆորմալ առումով է վերաբերում ընտրությունների կազմակերպմանը, բայց դա, առաջին հերթին, փիլիսոփայություն, ապրելակերպ, համակեցության բանաձև է՝ համակարգն ամբողջացնող թևերի, քրեական և նոմենկլատուրային օլիգարխիաների, «ցեղվածների» ու «բարգավաճողների», Երևանում հարստացածների ու Ստամբուլի արյունը տենչողների, չիմաստնացած ավագների ու «կոմսոմոլացած» նժդեհական ջահելների, հարազատ և օտարածին «առվակների» համար:

«Անաղմուկը» հասարակության մեկուսացման բազմաշերտ գործընթացի կոդն է: Ապրիլի 2-ը հենց հասարակության օտարման օրն էր. մեկը դա արեց տանը մնալով, նրա հարևանը քաղաքացիականությունից հրաժարվեց տասը հազար դրամով կամ աշխատանքից չզրկվելու ահից, երրորդը՝ լռեց: Այս ֆոնին ձևավորվեց «անաղմուկի» կոնսենսուսը, գաղափարախոսությունը, որի արտաքին դրսևորումն այն է, որ մենք անհատապես չգիտենք այն խորհրդարանը, որ մեկ ամիս առաջ ընտրել ենք: Դրա համար եմ ասում, որ Տեր-Պետրոսյանի թիմը ալիբի տվեց հատկապես իշխանությանը, մեկ ամսվա «պահուստային ժամանակ», որպեսզի ապրիլի 2-ը հարմարեցվի իշխանության վերարտադրության այն մոդելին, որը պատկերացնում է Սերժ Սարգսյանը` իր համար, կամ գոնե նախապատվելի սցենարի հունով:

«Ազգ-բանակը», «Ներդրումների ակումբը» գեղեցիկ կարգախոսներ են, բայց խաբուսիկ է դրանց դիտարկումը հանրային կյանքի կազմակերպման կամ տնտեսական նոր հարաբերությունների մշակույթի արմատավորման տիրույթում: Դրանք գաղափարական, կազմակերպչական մեխանիզմներ են, որոնք պետք է քաղաքակրթական տեսք տան իշխանության վերարտադրությանը կամ փոխանցմանը: Բայց համակարգին` ոչ միայն աղմուկի բացակայություն, այլ նաև ժամանակ էր պետք, որպեսզի ապրիլի 2-ի վրայից մինչև վերջ «քերի» հասարակության «մատնահետքը» և ընտրություն կոչվածը հարմարեցնի այն իրականությանը, նոր ստատուս քվոյին, որ ձևավորվելու է 2018թ-ի ապրիլից հետո: Այդ ժամանակը, կամա թե ակամա, իշխանությանը տվեց Տեր-Պետրոսյանի ՀԱԿ-ը` ՍԴ-ում ընտրությունների արդյունքները վիճարկելով: Նոր խորհրդարանի կազմը` իր ֆորմալ, կարճաժամկետ ֆունկցիա ունեցող մեծամասնությամբ և այն իրական մեծամասնությամբ, որ ստվերից դուրս կգա 2018-ի ապրիլից հետո, ձևավորել է Սերժ Սարգսյանը` Ծառուկյանի, Կարեն Կարապետյանի ու նրա միլիարդատեր «ինվեստորի», ՀՅԴ-ի հետ ստվերային համաձայնություններով: Ահա սա է «անաղմուկի» մոգական ուժը, գաղափարախոսությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում