Կանադացի գիտնականները 50-ոտքանի հին հոդվածոտանու քարացած մնացորդներ են հայտնաբերել: Գտածոյի տարիքը ավելի քան 500 մլն տարի է գնահատվում, հայտնում է VladTime:
Հին էակը, որն անվանվել է Tokummia katalepsis, հայտնաբերվել է Կուտենեյ ազգային պարկի կիրճում: Տորոնտոյի համալսարանի գիտաշխատողները գտածոյի նախնական ուսումնասիրություն են կատարել, արդյունքում պարզվել է, որ հոդվածոտանին աքցանի նման 50 ոտք ունի և մեծ խեցի:
Հնէաբանները համոզված են, որ Tokummia katalepsis-ը բավական խոշոր գիշատիչ է եղել, որի մարմնի երկարությունը կազմել է մոտ 10 սմ: Ենթադրաբար, կենդանին արևադարձային ծովերում է ապրել:
Գիտնականները նաև կարողացել են մոտավորապես պարզել Tokummia katalepsis-ի արտաքին տեսքը և ներկայացրել են մոնտաժված տեսանյութի միջոցով: