Մոսկվան ԱՄՆ-ին կոչ է անում կիսվել ՄԱԿ-ի ԱԽ-ի հետ ԴԱԻՇ-ի և մյուս ավազակային խմբավորումների կողմից իրաքյան Քուրդիստանում քիմիական զենքի օգտագործման մասին ապացույցներով, հայտնել են ՌԴ ԱԳՆ կայքում:
Համապատասխան մեկնաբանությունը նախարարությունը իր կայքում տեղադրել է` կապված պետությունների կողմից սպառազինությունների վերահսկման և միջուկային զենքի չտարածման համաձայնագրերի պահպանման մասին ԱՄՆ պետդեպարտամենտի զեկույցի հրապարակման հետ:
Ինչպես ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում, հարկ է ավելի պատասխանատվությամբ մոտենալ ոչ պետական սուբյեկտների կողմից քիմիական զենքի օգտագործմանը մերձավորարևելյան տարածաշրջանում: