Thursday, 25 04 2024
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը

Զինված հարձակում ոստիկանության նախկին աշխատողի տան վրա․ հարձակվողներից մեկը սպանվել, մյուսը ծանր վնասվածքներ է ստացել

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Նելլի Բաղդասարյանի նախագահությամբ սկսվեց Էդգար Մանուկյանի գործի դատական քննությունը:

25-ամյա Էդգարը մեղադրվում է խմբի կազմում զենքի գործադրմամբ կատարած ավազակային հարձակման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 175 հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով:

Ավազակային հարձակման գործով ամբաստանյալները երկուսը պետք է լինեին, Էդգարի կողքին կարող էր նստած լինել Հ. Ֆալանջյանը, սակայն հարձակման ընթացքում տուժողների կողմից ակտիվ դիմադրություն է ցույց տրվել, հարձակվողները վնասազերծվել են մինչև ոստիկանները դեպքի վայր կհասնեին:

Հ. Ֆալանջյանը ստացած բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Էդգար Մանուկյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Գործի նախաքննության ընթացքում քննվել են տուժողների կատարած գործողությունները, և նախաքննական մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործ չի հարուցել՝ եզրակացնելով, որ նրանք գործել են անհրաժեշտ պաշտպանության սահմաններում, կատարել են իրավաչափ գործողություններ՝ հանկարծակի ու վտանգավոր ոտնձգությունից պաշտպանելով իրենց և ընտանիքի անդամների կյանքն ու առողջությունը:

Ըստ մեղադրանքի՝ Էդգար Մանուկյանը նախնական համաձայնության է եկել իր հարևանի՝ ոստիկանության ծառայող Հ. Ֆալանջյանի հետ՝ գործարարի համբավ ունեցող Լևոն Ավետիսյանի ու նրա ընտանիքի անդամների գույքը ավազակությամբ հափշտակելու վերաբերյալ:

Էդգար Մանուկյանն ու Հ. Ֆալանջյանը, ըստ մեղադրանքի, զինվել են 9 մմ տրամաչափի ատրճանակով, փամփուշտներով,  խլացուցիչով, դանակով,  ինչպես նաև՝ փականներ բացելու համար նախատեսված պտուտակահանով, տուժողներին կապելու համար նախատեսված կպչուն ժապավենով, դիմակներով, լապտերներով, ձեռնոցներով:

2016 թվականի մայիսի 13-ին, գիշերվա ժամը  4-ի սահմաններում նրանք Հ. Ֆալանջյանին պատկանող «Մերսեդես Բենց» մեքենայով մեկնել են տուժողի թաղամաս՝ նախապես իրենց բջջային հեռախոսները թողնելով Էդգար Մանուկյանի վարած «Սամանդ» մեքենայի մեջ, որը կայանված էր Մանուկյանի բնակության վայրում:

Հասնելով տուժողների տան մերձակայքը, հանել են «Մերսեդեսի» հաշվառման համարանիշը, մեքենան կայանել են տուժողների տանը հարակից շենքերի բակում:

«Մերսեդեսը» գործի գցելու բանալին թողել են փականի մեջ, իսկ հեռակառավարման վահանակը՝ մեքենայի անվադողի վրա՝ դեպքի վայրից արագ հեռանալու նպատակով:

Այնուհետև, ըստ մեղադրանքի, Էդգար Մանուկյանն ու Հ. Ֆալանջյանը մոտեցել են տուժողների տանը, դարպասի վրայով մագլցել ու մուտք են գործել բակ: Հետո բաց պատուհանից մտել են տուն:

Նրանք դիմակավորված, խլացուցիչ ունեցող ատրճանակով և դանակով զինված, կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու սպառնալիքով հարձակվել են ննջասենյակում քնած Լևոն Ավետիսյանի ու նրա կնոջ վրա, պահանջել են տանը եղած արժեքավոր գույքն ու գումարները  հանձնել իրենց:

Հարձակվողները հանդիպել են ամուսինների ակտիվ դիմադրությանը, որը հաղթահարելու նպատակով, ըստ մեղադրանքի, Էդգար Մանուկյանն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Լևոն Ավեիսյանի մարմնի տարբեր մասերին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Նույն ժամանակ, ըստ մեղադրանքի, Հ. Ֆալանջյանն իր մոտ եղած խլացուցիչով ատրճանակից կրակել է Լևոնի որովայնին՝ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Ստացած վնասվածքներն ու արյունահոսությունը, սակայն, չեն թուլացրել Լևոնի դիմադրությունը:

Հարևան ննջասենյակում մանկահասակ երեխաների հետ քնած էին Լևոնի դուստրն ու նրա ամուսին Սամվելը, երրորդ ննջասենյակում էր Լևոնի դեռահաս որդին՝ Դավիթը:

Աղմուկի ձայներից նրանք արթնացել ու շտապել են ծնողների ննջասենյակ և սկսել են համատեղ ուժերով պայքարել հարձակվողների դեմ՝ ջանալով վնասազերծել նրանց:

Վերջիններս չեն դադարեցրել հարձակումը, իրենց հերթին տուժողների նկատմամբ շարունակել են զենքերի գործադրումը: Ըստ մեղադրանքի՝ Էդգար Մանուկյանը անչափահաս Դավիթի դաստակին դանակով հարվածել, պատճառել է առողջության կարճատև քայքայումով թեթև վնաս:

Մանուկյանը դանակով հարվածել է նաև Սամվելի թիկունքային ու գոտկային հատվածներին՝ պատճառելով առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Պայքարը ննջասենյակից տեղափոխվել է հյուրասենյակ, որտեղ Հ. Ֆալանջյանի դեմքը փակող դիմակը դուրս է եկել, դեմքը բացվել է: Լևոն Ավետիսյանը, լինելով ոստիկանության համակարգի նախկին աշխատող, ճանաչել է նրան՝ Ֆալանջյանը եղել է նրանց թաղամասի «օպերը»:

Ըստ մեղադրանքի՝ տեսնելով, որ տուժողներն իրեն ճանաչեցին, Ֆալանջյանը մտադրվել է հանցանքը թաքցնելու նպատակով սպանել նրանց: Այդ դիտավորությունը դուրս էր Էդգար Մանուկյանի ունեցած հանցավոր դիտավորությունից:

Ըստ մեղադրանքի՝ Հ. Ֆալանջյանը տեղում առաջացած սպանության դիտավորությամբ գործադրել է ատրճանակը, կրակել է անչափահաս Դավիթի ուղղությամբ՝ կրծքավանդակի շրջանում նրան պատճառելով միջանցիկ վնասվածք. գնդակը դուրս է եկել դեռահասի մարմնից ու դիպել է սենյակի պատին: Դավիթին պատճառվել է առողջության տևական քայքայումով միջին ծանրության վնաս:

Անչափահասի վրա արձակված կրակոցից հետո հարձակվողների ու տան բնակիչների միջև կենաց ու մահու կռիվ է ընթացել, որի ժամանակ հարձակվողները պարտվել են՝ Հ. Ֆալանջյանը գլխի ու մարմնի մյուս մասերում ստացած բազմաթիվ վնասվածքներից տեղում մահացել է, իսկ Էդգար Մանուկյանի առողջությանը պատճառվել է ծանր վնաս:

Տուժող Լևոն Ավետիսյանը մինչև օրս բուժվում է, նա դատարան էր եկել մարմնին միացված խողովակով, քայլում էր ձեռնափայտի օգնությամբ, դատական ամբողջ նիստի ընթացքում դատարանի թույլտվությամբ մնաց նստած:

Ըստ տուժող կողմի՝ հարձակման ընթացքին դռան հետևից հետևել են մանկահասակ երեխաները, բոլորը ծանր սթրես են տարել ու մինչ օրս ուշքի չեն եկել:

Գործով մեղադրող դատախազ Ռ. Երիցյանը դատարանում հրապարակեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը, նախագահող դատավորը ամբաստանյալ Էդգար Մանուկյանին բացատրեց՝ ինչ հոդվածով է նա մեղադրվում, ու նշեց, որ մեղսագրված արարքի համար օրենքով սահմանված է 8-15 տարի ազատազրկում:

Ամբաստանյալ Էդգար Մանուկյանը օգտվեց իր իրավունքից ու մեղադրանքն ընդունել-չընդունելու վերաբերյալ դիրքորոշում չհայտնեց:

Էդգարին նախաքննական մարմինը մեղադրանք էր առաջադրել նաև 2012 թվականի նոյեմբերին մեքենայի 4 անվադողեր հափշտակելու, մեքենատիրոջը 300 հազար դրամի գույքային վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով:

Մինչև դատաքննությունը սկսվելը Էդգար Մանուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Հակոբյանը միջնորդեց գողության մասով Էդգար Մանուկյանի քրեական հետապնդումը դադարեցնել՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Կողմերը չառարկեցին:

Դատարանը բավարարեց միջնորդությունը, 4 ու կես տարի առաջ կատարված գողության մասով դադարեցրեց Էդգար Մանուկյանի քրեական հետապնդումը՝ վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Մինչև դատաքննությունը սկսվելը տուժող Լևոն Ավետիսյանի ներկայացուցիչ, փաստաբան Նվարդ Սվարյանը ներկայացրեց իր վստահորդի քաղհայցը, որը կազմում է շուրջ 4 միլիոն 700 հազար դրամ: Սա հիմնականում տուժող Լևոն Ավետիսյանի բուժման ծախսերի հանրագումարն է՝ ըստ տուժող կողմի:

Փաստաբան Նվարդ Սվարյանը միջնորդություն ներկայացրեց՝ քաղհայցի ապահովման միջոց՝ կալանք կիրառելու վերաբերյալ: Ըստ միջնորդության՝ խնդրվում էր կալանք կիրառել Հ. Ֆալանջյանին պատկանող «Մերսեդես Բենց» և Էդգար Մանուկյանի վարած «Սամանդ» մեքենաների վրա: Առաջին մեքենան նախաքննության ժամանակ արդեն իսկ արգելանքի տակ է վերցված:

Ինչ վերաբերում է «Սամանդ» ավտոմեքենային՝ Էդգար Մանուկյանի շահերի պաշտպան, փաստաբան Կարեն Հակոբյանը նշեց, որ այդ մեքենան պատկանում է Էդգարի քեռուն, այն երբեք հաշվառված ու գրանցված չի եղել Էդգար Մանուկյանի անունով, այդ մասին ոստիկանությունից առկա է տեղեկանք: Փաստաբանը նշեց նաև, որ Էդգարի անունով ընդհանրապես որևէ գույք գոյություն չունի…

Դատարանը մերժեց  տուժողի ներկայացուցիչ Նվարդ Սվարյանի միջնորդությունը՝ քաղհայցի ապահովման միջոց կիրառելու՝ հիշյալ  մեքենաները կալանքի տակ առնելու վերաբերյալ:

Դատարանը սահմանեց ապացույցների հետազոտման հետևյալ կարգը՝ կհարցաքննվեն գործով տուժողները, վկաները, կհետազոտվեն գործում առկա փաստաթղթերն ու այլ ապացույցները, վերջում կհարցաքննվի ամբաստանյալ Էդգար Մանուկյանը:

Տուժողների հարցաքննությունը դատարանը կսկսի հաջորդ դատական նիստին՝ մայիսի 20-ին:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում