Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Եթե փորձ արվի Պերմյակովին փոխանակել Հրաչյա Հարությունյանով՝ Հայաստանի համար կլինի արհամարական ու վիրավորական

Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության հեղինակ Վալերի Պերմյակովի դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ: Առայժմ բաց  է այն հարցը, թե  Գյումրու 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Պերմյակովը որտեղ է կրելու իր պատիժը։

Հիշեցնենք, որ թեև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն էր հայտնել ռուսական կողմին՝ Պերմյակովի գործը հայկական արդարադատությանը հանձնելու կապակցությամբ և դատաքննությունն անցկացնում էր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը, Պերմյակովը գնտվում էր 102-րդ ռազմաբազայի տարածքում և դատական նիստերն էլ ընթանում էին հենց այդ ռազմաբազայի կողմից հատկացված փոքր և անհարմար դահլիճներից մեկում։

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տուժողի իրավահաջորդի ներկայուցուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցը պարզաբանեց՝ Պերմյակովը չի կարող շարունակել գտնվել բազայի տարածքում՝ ցմահ ազատազրկման համար բազան չունի համապատասխան պայմաններ.«Այսպես, թե այնպես Պերմյակովը պետք է տեղափոխվի քրեակատարողական հիմնարկ, իսկ Հայաստանում, թե Ռուսաստանում՝ առայժմ հստակ չէ.«Վերաքննիչ դատարանում անդրադարձան այդ հարցին՝ ասացին, որ երբ դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ՝ կպարզաբանեն։ Բայց ո՞վ կպարզաբանի, որովհետև վերջին հաշվով, պետք է Պերմյակովը մեր  վերահսկողության տակ գտնվի, իսկ Պերմյակովն այսօր գտնվում է ռուսական կողմի վերահսկողության ներքո։ Եթե գոյություն ունի հայկական կողմ հասկացությունը, ապա պետք է պահանջ ներակայացվի,  բայց այս  գործով հայկական կողմ, ըստ էության, չկա։ Կոնկրետ մենք իրավասություն չունենք որոշում կայացնել, իրավական մեխանիզմ չունենք։ Բայց եթե Պերմյակովին տեղափոխեն Ռուսաստանի Դաշնություն  քրեակատարողական հիմնարկ՝ պատիժը կրելու, այդ դեպքում մենք անկախ նրանից  տուժողի իրավահաջորդի ներակայացուցիչ ենք, թե իրավապաշտպանական կազմակերպություն և թե ՀՀ քաղաքացի՝ այդ հարցը բարձրացնելու և հասցեագրելու ենք իշխանություններին, թե ինչ իրավական հիմնավորմամբ է  Պերմյակովը պատիժը կրելու Ռուսաստանում։ Բայց խնդիրն այն է, որ ի սկզբանե Պերմյակովը պետք է գտնվեր հայկական կողմի վերահսկողության ներքո, բայց անգամ մեկ վայրկյան չի գտնվել Հայաստանի իրավապահների վերահսկողության ներքո։ Ավելին ՀՀ իշխանությունները՝ դատախազությունը, արդարադատության նախարարությունը մեկ քայլ չեն կատարել այդ հարցին լուծում տալու համար, պահանջ չեն դրել»,-ասաց Սաքունցը։

Օրեր առաջ հայտնի դարձավ, որ հայազգի վարորդ Հրաչյա Հարությունյանը տեղափոխվելու է Հայաստան և իր պատիժը շարունակելու է կրել այստեղ ։ Արթուր Սաքունցից հետաքրքրվեցինք, հնարավո՞ր է փոխանակում լինի.«Հրաչյա Հարությունյանի դեպքում աշխատում է արտահանձման մեխանիզմ։ Պետությունների միջև գոյություն ունի արտահանձման պայմանագիր։ Միայն մի դեպում Հրաչյա Հարությունյանի արտահանձնումըռուսական կողմը կարող է չանել, եթե գտնի, որ Հրաչյա Հարությունյանի նկատմամբ Հայաստանի քրեակատարողական հիմնարկում կարող է կիրառեն բռնություն, խոշտանգում, որը այս դեպքում բացառվում է։ Մյուս կողմից էլ՝ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական վարչությունը կարող է ռուսական կողմին հայտնել, որ մեզ մոտ ծանրաբեռնված է և չենք կարող ընդունել։ Այսինքն ոչ թե ռուսական կողմն է դեմ լինում, այլ հայկական կողմը իսկ այս դեպքում դա չկա»,-պարզաբանեց մեր զրուցակիցը։

Արթուր Սաքունցը հավելում է՝ եթե հանկարծ փորձ արվի Հրաչյա Հարությունյանի արտահանձման խնդիրը կապել Պերմյակովի հարցի լուծման հետ՝ դա կլինի ոչ միայն անտրաբանական, այլ շատ վիրավորական առաջին հերթին հենց Հրաչյա Հարությունյանի համար.«Նա մեղադրվում է  մի հանցագործության մեջ, որն իսկապես անզգուշության  կամ տեխնիկական անսարքության պատճառով է եղել։ Հարց է ՝ միայն Հրաչյա Հարությունյանի՞ն  պետք մեղավոր ճանաչեին, չէ՞ որ այն հիմնարկը, որտեղ նա աշխատել է՝ պատասխանատվություն պետք է ունենար տեխնիկայի համար, բայց ոչ ոք բացի Հարությունյանից  չենթարկվեց։ Եթե մեկը մյուսի հետ կապեն՝ նվաստացուցիչ կլինի։ Մեր նկատմամբ կլինի արհամարհական վերաբերմունք։ Քիչ է նվաստացրեցին ամբողջ Հայաստանի Հանրապետությանը՝ Պերմյակովին պահելով ռուսական ռազմաբազայում, քիչ է դատական նիստերը բազայի տարածքում էին անցկացնում՝ հիմա էլ ՀՀ իշխանությունից գրավոր համաձայնություն են ուզում ձեռք բերել, որ հայկական կողմն է համաձայնվում, որ Պերմյակովը իր պատիժը կրի Ռուսաստանի Դաշնության քրեակատարողական հիմնարկում»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում