Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը հայտնել է, որ Ինտերպոլը Ռուսաստանին մերժել է և միջազգային հետախուզում չի հայտարարել Ուկրաինայի նախկին վարչապետ և «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Արսենի Յացենյուկի նկատմամբ:
«Հաճույքով և հարգանքով փաստում եմ, որ Ինտերպոլը որպես համապատասխան և ամուր միջազգային իրավական կազմակերպություն` իր արձանագրության համաձայն, ուշադրության է արժանացրել իմ դիմումը և մերժել է Ռուսաստանի անհեթեթ խնդրագիրը»,- գրել է Ավակովը Facebook-ի իր էջում:
Ավելի վաղ Ռուսաստանը Յացենյուկի նկատմամբ հայտարարել է միջազգային հետախուզում, իսկ Եսենտուկիի դատարանը հեռակա կարգով նրան ձերբակալել է ավազակության մեղադրանքով: