Մեծարենցի փողոցի ջրատարում հայտնաբերված դիակի դեպքով «Փաստինֆո»-ին նոր տեղեկություններ է հայտնի դարձել:
Ջրատարարում հայտնաբերվել է 74-ամյա թոշակառու տղամարդու դի: Կայքի տեղեկություններով՝ նույն օրը տղամարդը տանից դուրս էր եկել ու չէր վերադարձել: Ժամեր անց, երբ նրա դին հայտնաբերել են ջրատարում, ձեռքը կապած է եղել գոտիին, սակայն դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:
Ավելի վաղ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացրել էր, որ ահազանգից հետո, մինչ փրկարարները կանչի վայր են հասնելը, դին ջրից դուրս է բերվել տեղի ուժերով: