95-ամյա ավստրալուհի Էրնեստինա Շտոլբերգը դարձել է հագուստի հայտնի խանութի գովազդային արշավի դեմքը, ինչպես նաև հայտնվել է մոդայի հայտնի պարբերականում: Շտոլբերգը ճանաչում է ձեռք բերել սոցիալական ցանցերի շնորհիվ, ում մոդայիկ լուսանկարները պարբերաբար հայտնվում են Instagram-ի Park Wien էջում:
Այդ կինը մոդայի բիզնել է մտել 95 տարեկանում, ինչը նրան չի խանգարել ճանաչում նվաճելու լսարանի կողմից: Կինը պատմել է, որ փառքը իրեն բաժին է հասել անսպասելի: Երբ նա մտել է Park խանութը շնիկին շոյելու համար, խանութի տերը տեսել է նրան և առաջարկել ֆոտոսեսիա իր բրենդի հագուստով:
Արդյունքում նրան նկատել են Vogue ամսագրից և հրավիրել նկարահանվելու: Այժմ Instagram-ում 95-ամյա մոդելն ունի 14 հազար հետևորդ: