ԵՄ-ն կպատրաստվի միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) մասին բանակցությունների անհաջողության սցենարին: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցությունների մեկնարկի համար շաբաթ օրն ընդունված միության ռազմավարությունը:
«Միությունը կպատրաստվի, որպեսզի հաղթահարի իրավիճակը, եթե բանակցություններն անհաջող լինեն»,- ասվում է փաստաթղթում:
Այսօր ավելի վաղ ԵՄ 27 երկրների առաջնորդները միաձայն հավանություն են տվել միության ռազմավարությանը՝ միության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով բանակցությունների մեկնարկի համար։