Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Թուրքիան բալանս է որոնում. ամերիկացիները կճշտեն Հայաստանի տեղը

Թուրքիայում պետական կառավարման համակարգի փոփոխության, քաղաքական, գաղափարական, արժեքային փոփոխությունների շարունակվող գործընթացի համատեքստում խիստ ուշագրավ է դառնում նաև հարցը, թե ինչ փոփոխությունների կենթարկվի Թուրքիայի արտաքին քաղաքականությունը ընդհանուր առմամբ և մասնավորապես երկու կարևոր ուղղություններով՝ դեպի Միացյալ Նահանգներ կամ ավելի լայն իմաստով՝ դեպի Արևմուտք, և դեպի Ռուսաստան:

Արևմուտքի ու Ռուսաստանի միջև

Պարզ է մի բան, որ նշված համատեքստում հստակ տարանջատում պիտի մտցնենք արևմտյան հանրությունը ներկայացնող երկու միավորների՝ Միացյալ Նահանգների ու Եվրամիության միջև: Վերջինիս հետ Թուրքիայի հետ հարաբերությունները զգալիորեն վատացել էին Թուրքիայում կայացած սահմանադրական հանրաքվեից դեռ ամիսներ առաջ, իսկ հանրաքվեից հետո հակասությունները եվրոպական երկրների ու կառույցների հետ խորացան:

Այլ հարց է Միացյալ Նահանգների մոտեցումը: Նախագահ Թրամփը, չնայած ապրիլի 16-ի հանրաքվեի մասին արևմտյան դիտորդների կոշտ գնահատականներին, շնորհավորեց Թուրքիայի նախագահ Էրդողանին հանրաքվեում հաղթելու կապակցությամբ: Վերջին շրջանում գրանցված մյուս կարևոր ազդակը թուրք-ամերիկյան հարաբերություններում կարելի է համարել Թուրքիայի աջակցությունը Վաշինգտոնին՝ Սիրիայի ավիաբազան հրթիռակոծելու հարցում:

Մյուս կողմից Անկարան շարունակում է բավական բարդ հարաբերություններ պահպանել Մոսկվայի հետ: Թուրք-ռուսական հարաբերությունների մասին վերջին ուշագրավ տեղեկությունն այն է, որ Թուրքիայի և Ռուսաստանի ղեկավարները կհանդիպեն մայիսի 3-ին՝ Սոչիում: Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, թե նախագահ Էրդողանը հույս ունի նախագահ Պուտինի հետ քննարկել Ռուսաստանի կողմից Թուրքիային «Ս-400» զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու հարցը: Արդյո՞ք բանակցությունը «Ս-400»-ի վաճառքի շուրջ զուտ ռազմական հարց է, թե՞ այն ունի նաև քաղաքական նշանակություն՝ հատկապես վերջին իրադարձությունների խորապատկերին:

Հայաստանը՝ բալանսի մեջ

Թուրքիան բարձրացնում է Ռուսաստանից «Ս-400» հզոր համակարգերը գնելու հարցը՝ ՆԱՏՕ-ին վախեցնելու, Արևմուտքից ավելի շատ օգուտներ կորզելու նպատակով, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեկնաբանեց քաղաքագիտության դոկտոր, պրոֆեսոր Լևոն Շիրինյանը: Բայց Պուտինի հետ Էրդողանի հանդիպման հիմնական նպատակը սա չէ, այլ նախագահական համակարգին անցնելու նախաձեռնությանը պաշտպան գտնելը:

«Ռուսաստանին փորձում են խաղի մեջ ներքաշել: Սա թուրքական բլեֆ է, բայց կարող է և արդյունք տալ, որ «ձեզ հետ բարեկամ լինելով՝ ես նրա գիրկը կնետվեմ»: Փողոցում կանգնած աղջկա տարբերակն է իրենը: Սա է հարցի պատասխանը»:

Ավելի լայն իմաստով՝ Թուրքիան հիմա 3-4 բևեռների հետ բալանսի որոնման ակտիվ փուլում է: Հիմնական բևեռներն են Ռուսաստանը, Միացյալ Նահանգները ու Եվրամիությունը. «Թուրքիան, Էրդողանն ու իր թիմակիցները անցման շրջան են ապրում: Թուրքիան լողում է, լող է տալիս 3-4 բևեռների միջև: Դա անվանենք բալանսի որոնում: Ընտրություններից հետո ուղենիշներ է որոնում, որտեղ կայունություն կգտնի»:

Այդ կայունությունը, ըստ քաղաքագետի, կախված է հետևյալից, որ նախագահական համակարգին անցնելը ոչ միայն Էրդողանի, այլև թուրք քաղաքական-զինվորական իսթեբլիշմենթի որոշումն էր: Պատճառն այն է, որ երկիրը ներքին իմաստով ճաքում է մշակույթների, քաղաքակրթությունների և ազգերի միջև, և որպեսզի պահեն «ունիտար պետությունը», որի ստորջրյա հոսքը գնում է դեպի ֆեդերալիզացիա կամ առնվազն՝ ավտոնոմիզացիա, Թուրքիան անցավ կառավարման նախագահական համակարգի:

Բայց ավելի կոնկրետ Թուրքիայի քաղաքականությունը պարզ կդառնա միայն Էրդողանի կողմից նոր կառավարությունը ձևավորելուց հետո:

Իսկ Միացյալ Նահանգները երկշերտ քաղաքականություն կիրականացնի Թուրքիայի ուղղությամբ՝ մի կողմից պահելով նախկին քաղաքական կուրսը Թուրքիայի հետ, մյուս կողմից՝ լայնորել կիրառելով քաղաքական ճնշումներ. «Ենթադրում եմ, որ Հայաստանը այդ բալանսի մեջ է դրվելու ամերիկացիների կողմից»:

Ամեն դեպքում քաղաքագետ Լևոն Շիրինյանը համոզված է, որ Թուրքիան դուրս չի գա ՆԱՏՕ-ից, քանի որ դա խելագարություն կլինի Թուրքիայի կողմից:
«Եթե դա եղավ, պատկերացնո՞ւմ եք՝ ՆԱՏՕ-ում ինչ շարժիչ ուժեր կան: Թուրքիան ուղղակի կպայթեցնեն: Ինջիրլիք ռազմակայանի սեփականատերը հայ է, գողացված հողի վրա է: Եթե Թուրքիան որոշի իսկապես դուրս գալ ՆԱՏՕ-ից, նույն օրը նվեր կստանանք ռազմակայանը ամերիկացիներից: Պարզապես Թուրքիան «Ս-400»-ը ուզում է նրանց վախեցնելու և նաև փող պոկելու համար: Բայց միաժամանակ Թուրքիան բալանսն է որոնում: Առայժմ պետք է սպասենք և հետևենք հետագա զարգացումներին: Խնդիրը միանշանակ չէ և խիստ բազմաշերտ է»,- ավելացրեց Լևոն Շիրինյանը:

Էրդողանի խաղը

Պրահայի «Ազատություն» ռադիոկայանի «Էխո Կավկազա» ծառայության քաղաքական մեկնաբան Վադիմ Դուբնովը իր հերթին ասում է, թե չի կարծում, որ սահմանադրական հանրաքվեն Թուրքիայում հստակեցրել է ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հետ հարաբերությունների համակարգը:

«Կարծում եմ, որ Մոսկվան հիմա ուշադիր նայելու է հանրաքվեից հետո առաջացած սինդրոմներին, թե որքանով Էրդողանին կհաջողվի վերահսկել իրադրությունը բավական բարդ երկրում: Նման իրավիճակում առավել ևս չեմ կարծում, թե Մոսկվան պատրաստ է վճռական քայլերի, ուստի սպասողական վիճակում է: Նույնը կարելի է ասել նաև Վաշինգտոնի մասին: Իսկ Էրդողանի խաղը շատ պարզ է, այսինքն՝ պարզ է ընկալման, կառուցվածքի առումով: Կատարման իմաստով այն բավական բարդ է: Խաղը հետևյալն է՝ աջակցություն ամերիկացիներին Ասադի դեմ պայքարում և մյուս նախաձեռնություններում, մյուս կողմից՝ բավական հակաամերիկյան քաղաքականություն այն ոլորտներում, որտեղ Թուրքիան մոտ է Ռուսաստանին: Խաղի երրորդ բաղադրիչը քրդերի հարցն է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Վադիմ Դուբնովը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում