«Տարոն Մարգարյանը երիտասարդ մեծ ներուժ է կենտրոնացրել Երևանի խնդիրների լուծման համար: Մեր թիմի կարգախոսը և ծրագրի դրույթները նվիրված են մեր երիտասարդների ապագային: Մեր ապագան մեր ծնողների ապագան է»,- Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ քարոզարշավի ընթացքում ՀՀԿ մի շարք անդամների՝ Նորք Մարաշ համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀԿ ավագանու թեկնածու Գոռ Վարդանյանը:
Նա հավաստիացեց, որ ՀՀԿ ավագանու ծրագրի իրականացման դեպքում հանրային տրանսպորտի հետ կապված խնդիրները լուծում կստանան:
Մանրամասները՝ տեսանյութում: