Friday, 29 03 2024
Իսրայելական հրետանին հարվածներ է հասցրել Լիբանանի հարավի երկու ավանների. ԶԼՄ-ներ
17:20
Հարավաֆրիկյան Հանրապետությունում 45 մարդ է զոհվել կամրջից ավտոբուսի ընկնելու հետևանքով
17:10
Կիևը և Վարշավան մտադիր են անվտանգության երաշխիքների մասին համաձայնագիր կնքել
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:50
Ֆրանսիան կարող է չեղարկել Փարիզում Օլիմպիադայի բացման արարողությունը
16:40
Բրիտանիան չեղարկել է 100-ամյա արգելքը և թույլ կտա զինվորականներին մորուք պահել
ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է Աբխազիայի և Հարավային Օսիայի ներկայացուցիչներին
16:20
«Արաբական երկրները պատրաստ են ճանաչել Իսրայելը». Բայդեն
16:10
Իսպանիայում տեղակայվել է ՆԱՏՕ-ի երրորդ ռազմածովային բազան
Ադրբեջանցիները մշտապես ատել են հայերին. մեր խնդիրն է ցույց տալ սա
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները

«Մարդկանց համոզել են, որ քաղաքականությունը պոռնկություն է, բայց իշխանությունն ասում է՝ պոռնիկը միայն մենք ենք»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը։

-Պարոն Սարուխանյան, Սահմանադրական դատարանը մերժեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի՝ ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումը և ուժի մեջ թողեց ԿԸՀ-ի ապրիլի 9-ի՝ ԱԺ ընտրությունների արդյունքների արձանագրությունը: ՀԱԿ-ը հնարավոր է վերադառնա փողոցային պայքարի: Կմիանա՞ք:

-Անկախ նրանից փողոցային, իրավական, թե քաղաքական պայքար է, բոլորն էլ պայքարի ձևեր են: Բայց խնդիրը հետևյալն է. ժամանակին, երբ անձամբ ես ԱԻՄ-ի կոչը ուղղում էի բոլոր կուսակցություններին և քաղաքական, հասարակական գործիչներին, և անձամբ իմ ձեռքով նամակները տանում-հանձնում էի գրասենյակներ՝ թե՛ առաջին դեմքերին, թե՛ բոլոր կուսակցություններին․․․ Ո՞ւր էին, ինչո՞ւ չմիացան: Կոչ էինք անում հանուն ժողովրդավարության և հանուն այս իշխանություններից ձերբազատվելու՝ կողքի դնել բոլոր տարաձայնությունները: Երբեմն այդ տարաձայնությունները հասնում էին անձնական վիրավորանքների, սա էլ մոռանանք, դնենք կողքի և բոլորս միասին այս ռեժիմը հեռացնենք: Չարձագանքեցին, անգամ չհիմնավորեցին, թե ինչու ոչ: Ամեն մեկը հատուկ այս իշխանությունների ծրագիրը լուծելու համար պառակտեցին ընդդիմությունը: Չկա ընդդիմադիր դաշտ: Եվ ձևական ընդդիմական լինելը ինձ համար ընդունելի չէ: Ես չեմ հավատում դաշտում եղած կուսակցություններից որևէ մեկին: Ոչ մեկը վստահելի չեն: Իրենք հույս ունեին գնալ և հինգ տոկոսի արգելքը հաղթահարել, իսկ մենք առաջարկում էինք բոլորս միանանք՝ ընդդեմ գործող ռեժիմի: Հիմա ես ո՞ւմ հետ և ի՞նչ միանամ: Սրանք գրեթե բոլորն էլ մարդու մեջքից խփողներ են: Ժամանակին ասել եմ, որ կմտնեմ ցանկացած խրամատ՝ ընդդեմ թշնամու և չեմ հարցնի՝ այդ խրամատում ով կա, ունե՞մ հակառակորդ, թե՞ ոչ: Հիմա խրամատ գուցե չմտնեմ, որովհետև կարող է պատահի այդ խրամատում գլուխդ ուտեն: Այս աստիճանի են հասել այսպես կոչված վայ-ընդդիմությունները, ո՞ւր են, չկան, գոյություն չունեն։ Թող այդ իրենց դերասանական բեմադրված պայքարները դնեն մի կողմ: Մի հարց տամ՝ փողոց ելնում ես՝ ինչ անես, փողոց ելնող տղաները ժամանակին ելան, բա ո՞ւր էիք, մի օր չտեսանք ձեզ հանրահավաքներին, մի օր չտեսանք այդ նույն ՀԺԿ-ին կամ ՀԱԿ-ի ներկայացուցիչներին Խորենացի փողոցում: Բա պահ էր, դուրս գայիք, անգամ չարտահայտվեցին իրենք, որ այդ տղաները տեռորիստներ չեն: Ուղղակի մի քայլ են արել՝ հանուն երկրում օրինականություն հաստատելու, ուղղակի ճանապարհը ճիշտ չէր ընտրված: Բայց մի օր չարտահայտվեցին, հիմա դուրս են գալիս փողոց, որ ինչ անեն, ես չեմ կարողանում պատկերացնել: Չնայած այնքան մեծահոգի եմ, եթե զգամ, որ իրոք ինքնամաքրվել են, էլի կմիանամ, բայց հնարավոր չէ: Աստվածաշնչում ասվում է՝ խոզերի դեմ մարգարիտներ շաղ մի տուր: Պետք է ներես միայն այն մարդուն, ով գոնե ասում է՝ կներեք: Եթե այդ բառը չի ասում, ուրեմն համոզված է, որ ինքը ճիշտ է անում, որ իր 5-7 տոկոսի համար կռիվ է տալիս: Անգամ այդ ժամանակ առաջարկում էինք՝ եկեք միանանք, եթե մենք հավաքում ենք 49 տոկոս և չենք անցնում բոլորս միասին, բոլորս վայր ենք դնում մանդատները: Մենք պատրաստ էինք դրան գնալու: Բայց չէ, հետո ինչ, իրենք 5-6 հոգով պետք է պառլամենտում լինեին, «պապական» ճակատներին գրված է: Ես չեմ հասկանում ումից ինչ են ուզում:

-Ստացվում է արդյոք, որ Հայաստանում ընտրությունների միջոցով հնարավոր չէ իրավիճակ փոխել: Եթե հնարավոր չէ, պայքարի ի՞նչ մեթոդներ են մնում:

-Հնարավոր է, ուղղակի պետք է աշխատել ուղիղ ժողովրդի հետ: Ժողովուրդն արդեն շատ լավ պատկերացնում է՝ ընդդիմությունն ով է, կեղծ ընդդիմությունն ով է, սուտ ձևեր թափողն ով է: Ինձ մարդիկ տեսնում էին փողոցում և ասում՝ ինչու չեք առաջադրվել, կամ ԱԻՄ-ը չկա, ում ընտրես, ինչ անես: Հիմա նույն մարդիկ ինձ տեսնում են և ասում՝ ինչ լավ է, որ չառաջադրվեցիք, չմտաք այդ կեղտոտ խաղերի մեջ: Այսօր ժողովուրդը գիտի՝ ով գնում է ընտրության, իշխանության թևն է հարում: Իշխանությունը գեղեցիկ ձևով նորից խաղի մեջ մտցրեց «Ծառուկյան» դաշինքը: Եթե մի մարդու անունով դաշինք է, այս ինչ ժողովրդավարական սկզբունքներից հետնահանջ է: Մարդու անունով դաշի՞նք է լինում, ես արդեն հրաժարվում եմ որևէ բան հասկանալուց: Պատկերացնո՞ւմ եք՝ այս իշխանությունների հաջողությունն այնտեղ է, որ իրենք, այնուամենայնիվ, կարողացել են ձևավորել ազգաբնակչության զգալի շերտ, որ գնում է իրենց հետևից: Եվ սա իրենց հաղթանակն է: Մեր ժողովրդի պարտությունը իշխանության հաղթանակն է, որ կարողացել են այդ շերտը ձևավորել: Անտարբեր քաղաքացու կերպարն են ձևավորել:

-Բայց կարծեք թե բոլոր ընդդիմադիրները միաբերան ասացին, որ քաղաքացին գնաց և ընտրակաշառք վերցրեց…

-Բոլորն ասելով ո՞ւմ նկատի ունեք՝ ՕԵԿ-ի՞ն, մոռացե՞լ ենք իրենց ջեմերն ու 3000-անոց հեռախոսները: Ինչի՞ դեմ են բողոքում, այս ամբողջ ընտրակեղծարարության հիմքը դրել են ՀԱԿ-ի «պապաները»: Ո՞վ ինչից է բողոքում: Կներեք, կարելի է բողոքել, ինքնամաքրվել, բայց եթե գնահատական ես տալիս, ինքդ ասում ես, որ այո, ես այսինչ ժամանակ կատարել եմ սրիկայություն, կներեք: Նայեք «Ելք» դաշինքի կազմը, նայեք երիտասարդներին, Բաղրամյան փողոցի պայքարի ժամանակ ասում էին՝ մի քաղաքականացրեք պայքարը, այսօր գնում են պառլամենտ:

Մարդկանց կարողացել են համոզել, որ քաղաքականությունը պոռնկություն է, բայց իշխանությունը ասում է, որ պոռնիկը միայն մենք ենք, դուք մաքուր մնացեք, միայն մենք կարող ենք զբաղվել սրանով: Բայց քաղաքականությունը սա չէ, քաղաքականությունը մաքուր, ազնիվ ծառայությունն է սեփական ժողովրդին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում