«Ելք» դաշինքի քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով դիտարկմանը, որ շատերն ասում են, թե «Ելքն» անիրատեսական ծրագրեր է առաջ քաշում, նշեց. «Այն մարդկանց համար, ովքեր հուսահատության գաղափարախոսության կրողն են, ցանկացած պոզիտիվ բան նրանց համար անիրատեսական է: Նրանց կարգախոսը հետևյալն է՝ մի քիչ էլ կվատանա ու տենց էլ կմնա: Նրանց համար պոզիտիվը անիրատեսական է, իսկ մենք այդպես չենք ասում: Մենք ասում ենք՝ կլավանա, կլավանա, ու կլավանա»:
Մանրամասները՝ տեսանյութում: