Եթե ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնում ընտրվի Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն, ապա դա կնշանակի, որ ՄԱԿ-ը հեռացել է իր կարևոր սկզբունքներից: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
«Եթե ՄԱԿ-ում հնարավոր գտնեն այդքան սնամեջ, փուչ մարդուն ընտրել այդ կարևոր պաշտոնում, դա կնաշանակի, թե ՄԱԿ-ը որքան է հետ գնացել իր հիմնարար սկզբունքներից»,- նշեց Խառատյանը:
«Անկախ նրանից, թե ինչ անցյալ ունի Բյուլբյուլօղլուն, մի հանգամանք պետք է հաշվի առնել. եթե ՄԱԿ-ում ճիշտ գտնեն այդքան դատարկ մարդուն ընտրել այդ կարեւոր պաշտոնում, դա կնշանակի, որ ՄԱԿ-ը հետընթաց է ապրել իր հիմնարար սկզբունքներից»,- անդրադառնալով օրերս ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի պաշտոնին հավակնող Ադրբեջանի ներկայացուցիչ Փոլադ Բյուլբյուլօղլուի ելույթին, ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Նա նաև ընդգծեց, որ նշյալ պաշտոնին հավակնող Ադրբեջանի դեսպանի ելույթում հստակ ծրագիր չկա, փոխարենը՝ մերկապարանոց հայտարարություններ են, թե իր ընտրվելու պարագայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծախսերն ավելի արդյունավետ կլինեն. «Կարծես ասեր՝ «տվեք ինձ փող և ես աշխարհը շուռ կտամ»: Մարդը մի բան է ուզում՝ փող, բայց չգիտի էլ, թե ինչի համար է փող ուզում»:
Մանրամասները՝ տեսանյութում: