Հայաստանում կհայտնվի աշխատանքի էլեկտրոնային բորսա։ Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Նրա խոսքով՝ այդ բորսայում կկարողանան իրենց ռեզյումեները տեղադրել ոչ միայն գործազուրկները, այլ նաև նրանք , ովքեր ցանկանում են բարելավել աշխատանքի պայմանները։
Ռեզյումեների բազային կարող են հետեւել նաև գործատուները, որոնք կկարողանան ավելի հեշտությամբ գտնել անհրաժեշտ աշխատողների։