Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

ՄԻՊ-ի զեկույցները լուրջ կընդունվեն, եթե նրա դիրքորոշումը չփոխվի ըստ քաղաքական նպատակահարմարության

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ հրապարակած արտահերթ զեկույցն արժանացավ նույն բախտին, ինչ իր նախորդի՝ Կարեն Անդրեասյանի զեկույցները: Այս օրերին զեկույցում քննադատության և իրավախախտումների արձանագրման կենտրոնում հայտնված գերատեսչությունները մեկը մյուսին հերթ չտալով արձագանքում են ՄԻՊ զեկույցին՝ այն որակելով չփաստարկված, անհիմն և հենված սին փաստարկների ու ենթադրությունների վրա:

ՄԻՊ զեկույցին օրերս արձագանքել էր ոստիկանությունը, ինչպես նաև՝ ՀՀ գլխավոր դատախազությունը: Մանրամասն անդրադառնալով զեկույցի առանձին դրվագների՝ վերջում ՀՀ գլխավոր դատախազությունը ՄԻՊ-ին հորդորել է. «…իրավական գործընթացների վերաբերյալ հրապարակային զեկույցներում գնահատողական կարծիք հնչեցնելիս հիմնվել բացառապես ստուգված և օբյեկտիվ փաստերի վրա` այդ կերպ զերծ մնալով իրավապահ կառույցների աշխատանքի նկատմամբ հանրային ոչ ճշգրիտ կարծիք ձևավորելու արատավոր երևույթից»:

ՄԻՊ զեկույցները հատկապես ուժային կառույցների կողմից են քննադատության արժանանում, քանի որ այդ կառույցները, իրավապաշտպան Արթուր Սաքունցի խոսքերով՝ պատասխանատվության որեւէ զգացում չունեն մարդու իրավունքների պաշտպանության առումով, և դրանք խախտելու պարագայում որեւէ պատասխանատվություն չեն կրում: «Սա է պատճառը, դրա համար էլ ցանկացած առիթով, իրենց հանդեպ եղած այլ կարծիք, քննադատություն, բնականաբար, ընդունում են սվիններով: Մինչև հիմա նրանք համարում են, որ ՄԻՊ-ը պետական բյուջեից ֆինանսավորվող կառույց լինելով չպետք է քննադատի իրենց, դեռևս չեն հասկացել, որ պետական բյուջեից կարող է ֆինանսավորվել մի որեւէ ինստիտուտ և ունենա քննադատական մոտեցում գերատեսչությունների գործունեության նկատմամբ»,- ասաց իրավապաշտպանը:

Մեր դիտարկմանը՝ ՄԻՊ զեկույցներում ամեն ինչ փաստարկվա՞ծ է, թե՞ կան բացեր, որոնք էլ հենց ուժային կառույցներին և ոչ միայն թույլ են տալիս քննադատել և լուրջ չվերաբերվել այդ զեկույցներին: «Իմ կարծիքով՝ եթե ՄԻՊ-ը լինի հետևողական, սկզբունքային իր գնահատականներում, ապա պետական գերատեսչությունները կիմանան իրենց տեղը, կիմանան, որ միայն մեկ վարքագիծ գոյություն ունի: Այդ վարքագիծը պետք է չփոխվի ըստ քաղաքական նպատակահարմարության: Բայց եթե մի դեպքում դու կատարում ես նահանջ, իսկ մեկ այլ դեպքում հանդես ես գալիս քննադատությամբ, ապա դա տեղիք է տալիս լուրջ չվերաբերվել քեզ: Հարց է առաջանում՝ ինչու ես դու հակասական դիրքորոշում հանդես բերում»,- նկատեց Սաքունցը:

«ՀՀ-ում պետական մարմինների կողմից մարդու իրավունքների նկատմամբ ունեցած վերաբերմունքը, ընկալումը լուրջ չէ: Մարդու իրավունքներ հասկացությունը չի դիտարկվում այնքան կարևոր, ինչպես ամրագրված է ՀՀ Սահմանադրությունում և ՀՀ օրենքներում»,- իր հերթին գնահատելով ՄԻՊ զեկույցի նկատմամբ պետական գերատեսչությունների արձագանքը, նկատեց փաստաբան Նորայր Նորիկյանը: Նրա խոսքերով՝ ՄԻՊ զեկույցները լուրջ չեն ընկալվում, քանի որ ՄԻՊ ինստիտուտը չի հասել լրջության այն մակարդակին, չունի այն ազդեցությունը, որի դեպքում իր հրապարակած զեկույցները կունենային լրջագույն արձագանք և դրանցից հետևություններ կարվեին: «ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանվածության վիճակը գտնվում է ոչ բավարար վիճակում: Մարդու իրավունքների պաշտպանությունը ՀՀ-ում ունի լրջագույն պրոբլեմ»:

Նորիկյանից հետաքրքրվեցինք՝ իր կարծիքով՝ ինչու ՄԻՊ ինստիտուտը այդպես էլ չի կայանում Հայաստանում և ամեն անգամ նոր Պաշտպան ընտրելիս արձանագրում ենք փաստը, որ օմբուդսմենի ինստիտուտը չի կայացել Հայաստանում: «Չի կայանում, քանի որ այդ ինստիտուտի նկատմամբ ի սկզբանե կա կանխակալ մոտեցում, որ նա պետական կառավարման համակարգից է, չի կարող ինքնուրույն լինել, չի կարող անկախություն դրսևորել: Եվ ամեն նոր պաշտպանի հետ այս վերապահումները մեծանում են: Արման Թաթոյանի դեպքում էլ կա այդ վերապահումը, քանի որ նա գործադիր իշխանությունից եկավ այս կառույց: ՄԻՊ կառույցը դեռևս լավ չի աշխատում և բազմաթիվ անելիքներ կան այս ուղղությամբ»:

Նշենք, որ այս զեկույցը ՄԻՊ Արման Թաթոյանի կողմից շատ կարևոր էր ընկալման առումով, քանի որ սա նրա համար կարելի էր քննություն համարել: Բայց սպասելի էր, որ այս զեկույցը նման արձագանքի պետք է արժանանար, քանի որ մինչ հուլիսյան դեպքերի վերաբերյալ նրա արտահերթ զեյույցը, նախօրեին իր ասուլիսի ժամանակ Արման Թաթոյանը անդրադառնալով նույն դեպքերին նշել էր, որ Խորենացի փողոցում ցուցարարների ցույցը խաղաղ նպատակ չի ունեցել: «Սարի թաղով գնալը այդ մութ փողոցներով, կոչերով, որ գնում ենք միանալու զինված խմբին, ես կարծում եմ՝ դա չէր կարող ունենալ խաղաղ նպատակ»,-հայտարարել էր ՄԻՊ-ը: Դրանից հետո զեկույց կազմել այդ դեպքերի վերաբերյալ, քննադատել դատախազության կամ ոստիկանության գործողությունները, մատնանշել թերությունները, պարզից էլ պարզ էր, որ լրջորեն չէր ընդունվելու:

 

Լուսանկարը՝  Panorama.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում