Wednesday, 24 04 2024
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին
Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ
Տավուշում 5-րդ շարասյունն է գործում․ ՌԴ-ն կրակի մեջ նոր փայտ է գցում, որ անկայունությունը կայուն լինի
Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու. «Հրապարակ»
Սա դեռ թատրոնի առաջին արարն է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը. «Հրապարակ»
Ամաչում են մարդամեջ դուրս գան. «Հրապարակ»
Սյուն եւ անորոշություն
Իրականացվել են վթարավտանգ հատվածի վերացմանն ուղղված միջոցառումներ
Ձերբակալվել է ՌԴ պաշտպանության փոխնախարարը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցե ՔՊ նիստ
Իրանը հարգում է Բաքվի և Երևանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունները
Քննարկվել են Հայաստան-Հունգարիա երկկողմ հարաբերությունները
ԱՄՆ քաղաքացու նկատմամբ ավազակային հարձակում է գործել․ նրան կալանավորել են
Երևանում կայացավ ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ
Բռնարարները կրկնում են իրենց անմարդկային գործողությունները, քանի որ հայերի դեմ իրագործված առաջին ցեղասպանությունն անպատիժ է մնացել. ԱՄՆ սենատոր
Դատապարտում ենք Տավուշի մարզային կառույցի անդամների կողմից բռնությունները ժողովրդի նկատմամբ․ ԵԿՄ Վանաձորի կառույց
Վարդենիս քաղաքում կառուցվել և գործում է նոր մարզահրապարակ
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում

Երեքշաբաթյա նվեր իշխանությանը. ո՞վ շահեց

Երեկ Սահմանադրական դատարանը մերժել է խորհրդարանի ընտրության արդյունքը անվավեր ճանաչելու Կոնգրես-ՀԺԿ դաշինքի պահանջը: Սահմանադրական դատարանի այդ որոշումը, իհարկե, որևէ մեկի մոտ զարմանք չի առաջացնում, քանի որ այդ կառույցը, ըստ էության, 1996 թվականից ի վեր հետևողականորեն դակում է Հայաստանում տեղի ունեցած համապետական ցանկացած ընտրություն, և ՍԴ «ձեռքի տակով» անցել են անգամ անհամեմատ ավելի աղմկոտ և խայտառակ ընթացքով ընտրություններ: Այս առումով իհարկե հանրության մոտ չկար որևէ պատրանք և չէր էլ կարող լինել: Թե ինչ ակնկալիքներ ուներ դիմումատու ուժը, դա իհարկե արդեն էական նշանակություն հազիվ թե ունենա, բացառությամբ երևի թե մի փոքր նրբերանգի: Փաստորեն, Հայ ազգային կոնգրեսի սահմանադրական դիմումի պատճառով Հայաստանի նոր խորհրդարանի առաջին նիստը ապրիլի 27-ի փոխարեն տեղի կունենա մայիսի 18-ին: Երեկ մայիսի 18-ի մասին հայտնել է ԿԸՀ նախագահ Մուկուչյանը:

Եթե չլիներ բողոքարկումը ՍԴ-ում, ապա նոր խորհրդարանի առաջին նիստը պետք է լիներ ապրիլի 27-ին: Փաստորեն, այդ նիստի մոտ քսան օր հետաձգումը, կամ ավելի շուտ երեք շաբաթ հետաձգումը միակ արդյունքն է, որին ՀԱԿ-ը հասավ՝ վիճարկելով ընտրության արդյունքը Սահմանադրական դատարանում: Հազիվ թե ՀԱԿ-ը ակնկալեր հենց այդ արդյունքը, որովհետև ՀԱԿ-ի համար ի՞նչ տարբերություն՝ ապրիլի 27-ին էր առաջին նիստը, թե մայիսի 18-ին: Բայց տարբերություն այնուհանդերձ կա, պարզապես ոչ ՀԱԿ-ի համար, այլ այն ուժերի, որոնք առ այսօր դեռևս պարզում են, թե իրենց կազմից ով է վերցնելու պատգամավորական մանդատ, իսկ ով՝ ոչ: Դրանք ՀՀԿ և «Ծառուկյան» դաշինք ուժերն են, որոնք մինչև հիմա հանրությանը չեն կարողացել կամ չեն ցանկացել ներկայացնել իրենց մանդատավորներին: Եթե խորհրդարանի առաջին նիստը լիներ ապրիլի 27-ին, ապա այդ ուժերը ուզած-չուզած պետք է արդեն ներկայացրած լինեին մանդատավորների ցանկը:

Բայց ՀԱԿ-ը փաստորեն նրանց տվեց ավելորդ երեք շաբաթ ժամանակ: Թե ինչ կտան նրանք ՀԱԿ-ին, որպես նշան երախտագիտության, պարզ չէ: Իսկ երեք շաբաթ ժամանակը քիչ չէ այն իրավիճակի համար, որում գտնվում է իշխանության համակարգը և որում պետք է լուծվի կամ որոշվի մանդատ ստացող պատգամավորների, գործադիր գնացողների, մնացողների, ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի, կառավարության նոր՝ բայց ըստ էության մեկ տարի ժամանակով կազմի և այլ կարևոր հարցեր: Իսկ դրանք հեշտ լուծվող հարցեր չեն, քանի որ յուրաքանչյուրի հետևում առկա է իշխանության խնդիրը, որը վճռական հանգրվանի առաջ է լինելու 2018-ի ապրիլին ընդառաջ: Եվ այստեղ յուրաքաչյուր անուն ազգանուն կարող է արժենալ մի ամբողջ իշխանություն՝ թե ՀՀԿ-ում, թե «Ծառուկյան» դաշինքում: Ամբողջ հարցն այն է, թե իշխանության ներսում առկա սուբյեկտներից, 2018-ի այսպես ասած իշխանական և համակարգային ընդդիմության հավակնորդներից ո՞ւմ համար ՀԱԿ-ը շահեց թանկարժեք ժամանակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում