Tuesday, 23 04 2024
Տավուշում ճանապարհը բացել են. դեպի Վրաստան երթևեկությունը վերականգնված է
Ռուս-ադրբեջանական հարաբերության նոր փուլ
14:45
Brent տեսակի նավթը թանկացել է` հասնելով մեկ բարելի դիմաց մինչև 87,5 դոլարի
14:30
Իրանի արտգործնախարարը քննադատել է ԵՄ որոշումը Թեհրանի դեմ պատժամիջոցներն ընդլայնելու մասին
14:15
ԱՄՆ-ն ու Ֆիլիպինները զորավարժություններին 16000 զինվորական կներգրավեն
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
Բրիտանիան խոստացել է ռազմական օգնության խոշորագույն փաթեթը տրամադրել Ուկրաինային
13:30
Չինաստանն ԱՄՆ-ին կոչ է արել դադարեցնել Թայվանին զինելը
13:15
Թայվանում մեկ օրում ավելի քան 200 երկրաշարժ է գրանցվել
Ղրղզստանի նախագահն ապրիլի 24-25-ը կայցելի Ադրբեջան
12:45
Լեհաստանը 1.6 մլրդ-ի հակահրթիռային համակարգեր կգնի Հարավային Կորեայից
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը, Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած

Թրամփի էֆեկտը Իրանի ընտրություններում. Ռոհանին ընդդեմ պահպանողականների

Իրանի Իսլամական Հանրապետությունում մայիսի 19-ին տեղի կունենա նախագահի ընտրության քվեարկությունը: Նախորդ շաբաթ հաստատվել է նախագահի պաշտոնին հավակնող գործիչներից վեցի թեկնածությունը: Իրանի Սահմանադրության պահապանների խորհուրդը, սակայն, չի հաստատել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի թեկնածությունը:

Թեկնածուների թվում է Իրանի գործող նախագահ, «Չափավորություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Հասան Ռոհանին: Նրա հիմնական հակառակորդներն են պահպանողականների ճամբարը ներկայացնող երեք թեկնածուները՝ Թեհրանի քաղաքապետ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը, Էբրահիմ Ռաիսին՝ Մարտնչող հոգևորականների ասոցիացիայից և Մոսթաֆա Միր-Սալիմը, որը ներկայացնում է պահպանողական Իսլամական կոալիցիա կուսակցությունը:

Իրանի նախագահի ընտրությունները առավել հետաքրքիր են դառնում այն հանգամանքով, որ ընտրական այս գործընթացը համընկավ Իրանի հետ չափազանց բարդ հարաբերություններ ունեցող Միացյալ Նահանգներում նոր վարչակազմի ձևավորման և ամերիկյան նոր նախագահի կողմից հակաիրանական կոշտ հռետորաբանություն որդեգրելու շրջանի հետ: Իրանի մասնագետներն ասում են, որ Իրանի դեմ Թրամփի ու իր թիմակիցների ռազմատենչ, քննադատական հայտարարությունների հետևանքով Իրանում կարող է մեծանալ արմատական, պահպանողական հայացքներ ունեցող թեկնածուների էլեկտորատը:

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը ևս չի բացառում նման սցենարը, նույնիսկ պահպանողականների հաղթանակը, սակայն ավելի մեծ է գնահատում Հասան Ռոհանիի հաղթելու հնարավորությունները՝ ասելով, որ պահպանողական թեկնածուների ներկայացրած ծրագրերն ավելի թույլ են:

«Իրան-ԱՄՆ հարաբերություններն, անշուշտ, կազդեն ընտրությունների վրա: Սովորաբար ԱՄՆ-ի պահպանողականների և Իրանի պահպանողականների շահերը համընկնում են, որովհետև երկուսն էլ դեմ են փոխհարաբերությունների նորմալացմանը, բայց պահպանողականների ներկայացրած ծրագրերը բավական թույլ են՝ Ռոհանիի համեմատ: Թեև պահպանողականների հաղթանակը չի բացառվում, բայց հակված եմ ասելու, որ ավելի շատ շանսեր ունի Ռոհանին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց իրանագետը:

Բուն բարեփոխականներից կամ բարենորոգիչներից որևէ մեկը չի հաստատվել որպես թեկնածու, գրանցվել է չափավորական Հասան Ռոհանին, ուստի բարեփոխականներն ու չափավորականները համախմբվել են գործող նախագահի շուրջ: Բացի այդ, թեկնածուների թվում է նաև նախագահ Ռոհանիի տեղակալը՝ առաջին փոխնախագահ Էսհակ Ջահանգիրին, որը, Է. Բեգիջանյանի խոսքով, որևէ փուլում կհանի իր թեկնածությունը՝ հօգուտ Ռոհանիի:

Պահպանողական թեկնածուներն ավելի պառակտված են և նախ մրցակցում են իրար հետ, թեև մյուս կողմից՝ պահպանողականներն ավելի հզոր լծակներ ունեն: Մասնավորապես, պահպանողականներին ավանդաբար աջակցում է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը բավական ազդեցիկ ինստիտուտ է Իրանի իշխանական բուրգում, սակայն իրանագետ Է. Բեգիջանյանն ասում է, թե պարտադիր չէ, որ այդ աջակցությունը լրջորեն ազդի ընտրությունների վրա: Այս համատեքստում արժի հիշատակել պահպանողական թեկնածուներից հատկապես Ղալիբաֆի կենսագրության որոշ ուշագրավ կետեր: Վերջինս զինվորական գեներալ է եղել, հեղափոխական գվարդիայի օդուժի հրամանատարը, այնուհետև՝ Իրանի ոստիկանության պետը, իսկ ներկայումս, ինչպես նշվեց, Թեհրանի քաղաքապետն է: Ուշադրության է արժանի նաև հոգևորական Էբրահիմ Ռաիսին, որը Բանիմացների ժողովի անդամ է: Արաբական պարբերականներից մեկն իր վերլուծության մեջ կարծիք էր հայտնել, որ պահպանողական այս թեկնածուն փորձում է վերակենդանացնել նախկին նախագահ Ահմադինեժադի կառավարությունը:

Ամեն դեպքում, եթե մի կողմ թողնենք զուտ ներքին գործոնները, ակնհայտ է, որ արտաքին ազդակները ևս ազդեցություն են ունենալու այս ընտրություններում և բնական է, որ բանավեճը ընտրական քարոզարշավի համատեքստում կընթանա նաև ԱՄՆ-ի հետ հարաբերությունների, «5+1»-ի հետ Իրանի ստորագրած միջուկային գործարքի, Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների հարցի շուրջ: Այս երեք բաղադիչները սերտորեն փոխկապակցված են և կարելի է ասել՝ բավական անորոշ վիճակում են: Արժի միայն հիշատակել, որ Իրանի միջուկային գործարքը Միացյալ Նահանգների, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Չինաստանի ու Գերմանիայի հետ ստորագրվել է գործող նախագահ, Արևմուտքի հետ հարաբերությունների բարելավման կողմնակից Հասան Ռոհանիի կառավարման օրոք, իսկ ամերիկյան կողմը թեև միակը չէ այս գործարքի մեջ, այնուամենայնիվ, որպես Արևմուտքի առաջատար պետություն՝ առանցքային դերակատարություն ու նշանակություն ունի Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացման կամ ընդհակառակը՝ դրանց խստացման իմաստով: Դեմոկրատ Օբամայի կառավարությանը փոխարինած Թրամփի վարչակազմը արմատապես փոխել է Վաշինգտոնի քաղաքական շեշտադրումները Իրանի ուղղությամբ՝ կասկածի տակ դնելով Իրանի միջուկային գործարքի կատարման հեռանկարը և այդպիսով ավելի շահեկան դարձնելով պահպանողական ուժերի դիրքերը Իրանում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում