Friday, 29 03 2024
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր

Ռուսաստանը շարունակում է խախտել հավասարակշռությունը՝ զինելով Բաքվին. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է. «Եթե հայկական կողմին տրամադրվում է այնպիսի սպառազինություն, այնպիսի զինատեսակներ, որոնք համարժեք են Ադրբեջանին տրամադրվող զինտեխնիկային, ինչո՞ւ հայկական կողմը ռազմական գործողությունների ընթացքում զիջեց հակառակորդին։ Պնդումները, թե Ադրբեջանն առավել էր միայն Իսրայելից ձեռք բերված զինտեխնիկայի հարցում, եւս չեն համապատասխանում իրականությանը, քանի որ Ադրբեջանին տրամադրվում են այլ մասշտաբի եւ այլ որակի զինատեսակներ, իսկ Հայաստանին՝ այլ։

Հիշեցնեմ, թե ինչ ասաց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատերազմական օրերին Բեռլինում։ Նա նշեց, որ հայկական կողմը պաշտպանվել է 1980-ական թթ. զինտեխնիկայով, ինչը, ըստ էության, նշանակում է, որ Ռուսաստանը Հայաստանին մատչելի գներով տրամադրում է հին, մաշված զինտեխնիկա, իսկ համաշխարհային գներով Ադրբեջանին է տրամադրում նորագույն ռազմամթերք, ինչն Ադրբեջանի պաշտպանունակության գլխավոր գործոնն է ներկայումս»,- «168 ժամի» թղթակցի հետ զրույցում այս մասին է ասել լոնդոնցի վերլուծաբան Թրեյսի Ջերմանը՝ անդրադառնալով ռուս փորձագետների պնդումներին, թե Հայաստանին եւ Ադրբեջանին զինտեխնիկա մատակարարելով՝ Ռուսաստանը պահպանում է կողմերի միջեւ ռազմական հավասարակշռությունը։

Ըստ եվրոպացի ռազմական փորձագետի՝ եթե ռուսական կողմը հավասարակշռման քաղաքականություն է վարում, ինչո՞ւ ապրիլյան պատերազմից հետո փորձեց վերականգնել այն բացը, որի մասին խոսում էին փորձագետները՝ տրամադրելով «Իսկանդեր» համակարգեր, եւ որոշակի նոր նախաձեռնություններ հանդես բերելով։ «Հակամարտող երկրները մշտապես կանգնած են ռազմական գործողությունների վտանգի առջեւ, եւ այդ հավասարակշռման քաղաքականությունը վստահաբար տեսանելի կլիներ ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում»,- ասել է Ջերմանը։

Հիշեցնենք, որ ապրիլի 26-ին՝ Մոսկվայում ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից ընդամենը երկու օր առաջ, Ադրբեջան հասավ ռուսական զենքի եւ նորագույն ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակը, որը Ռուսաստանը մատակարարել է Ադրբեջանին երկու երկրների միջեւ 2003 թվականին կնքված ռազմատեխնիկական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակում։

Թե հատկապես ինչ տեխնիկայի մասին է խոսքը՝ Ադրբեջանի ռազմական գերատեսչությունը չի մանրամասնել։ Սակայն հայտնի է դարձել, որ խոսքը ԲՏՌ-82Ա զրահափոխադրիչների մասին է։ Ըստ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության՝ զենքի եւ ռազմական տեխնիկայի հետ միասին, Ադրբեջան են ժամանել նաեւ ռուսաստանցի մասնագետներ, որոնք պետք է սովորեցնեն ադրբեջանցի գործընկերներին՝ ինչպես օգտագործել այդ զենքն ու տեխնիկան»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում