Իրանի նախագահի թեկնածուները ուրբաթ օրը անցկացրել են պլանավորված 3 հեռուստավեճերից առաջինը: Ուղիղ եթերում այն ցուցադրել է Իրանի հեռուստատեսության առաջին ալիքը:
Երեք ժամվա ընթացքում նախագահի 6 թեկնածուներ, այդ թվում՝ գործող նախագահ Հասան Ռոհանին հերթով պատասխանել են հաղորդավարի և նախագահական մրցավազքում իրենց մրցակիցների հարցերին: Քննարկման թեման եղել է սոցիալական քաղաքականությունը:
Իրանի նախագահական ընտրությունները կկայանան մայիսի 19-ին: Հաղթանակի համար թեկնածուն պետք է հավաքի ձայների ավելի քան 50%-ը: Եթե ոչ ոք չկարողանա այդքան հավաքել, ապա կանցկացվի երկրորդ փուլը, որին կմասնակցեն առաջին փուլի 2 առաջատարները: