Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչպես Կոնգրեսը օգնեց իշխանությանը մաքուր կեղծել ընտրությունը

Սահմանադրական դատարանը ապրիլի 28-ին մերժեց ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումը: Եվ նոր Ազգային ժողովն իր լիազորությունները կստանձնի մայիսի 18-ին ու նույն օրն էլ կանցկացնի իր անդրանիկ նիստը:

ՍԴ-ում իր եզրափակիչ ելույթը ավարտելուց հետո ՀԱԿ խորհրդարանական խմբակցության անդամ Լևոն Զուրաբյանը հեռացավ դահլիճից և չվերադարձավ լսելու իրենց դիմումի վերաբերյալ ՍԴ-ի դիմումը, թե չի ցանկանում մասնակցել այդ ֆարսին: «Խնդիրը, սակայն, չի լինելու ապացույցների անբավարարության մեջ․ ձեզ չի էլ հետաքրքրում ճշմարտության փնտրտուքը, քանի որ դուք այն գիտեք: Դուք այստեղ իրականում միայն մեկ գործ եք անում՝ ինչքան հնարավոր է ավելի լավ պաշտպանել Հանրապետական կուսակցության և Սերժ Սարգսյանի իշխանությունը և նրա կողմից կազմակերպված ընտրակեղծարարությունը: Ես չեմ կարծում, որ այսօր ճշմարտությունը կհաղթանակի, բայց մի օր դա ազգովի անելու ենք»,- հայտարարեց նա ու հեռացավ:

«Դաշինքի կողմից տեղամասային ընտրական հանձնաժողովների 94 տոկոսում նշանակված բոլոր անդամները, առանց բացառության, ստորագրել են քվեարկության արդյունքների վրա բոլոր արձանագրությունները՝ ըստ էության վավերացնելով այդ տեղամասերում քվեարկության արդյունքների հավաստիությունը: Նման իրավիճակում ՍԴ-ում իրավական վեճի նախաձեռնումը ոչ թե ընտրական իրավունքի պաշտպանության խնդիր է հետապնդում, այլ դառնում է ինքնանպատակ ու քաղաքական շահարկումների տեղիք է տալիս»,- հայտարարեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը՝ մերժելով բավարարել Կոնգրես-ՀԺԿ դաշինքի դիմումն ու չեղյալ հայտարարել ընտրությունների արդյունքները:

Իսկ Գ. Հարությունյանի այս պատճառաբանությունը նշանակում էր, որ ՀԱԿ-ը ընկավ ինքն իր լարած թակարդը: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է նոր Ընտրական օրենսգրքում ՀԱԿ-ի, նույն Լ. Զուրաբյանի նախաձեռնությամբ ստեղծված 4+4+4 ֆորմատի առաջարկությամբ կատարված փոփոխություններին, որոնց արդյունքում էլեկտրոնային տեխնոլոգիաներ ներդրվեցին ընտրական պրոցեսում: Այս անգամ ընտրատեղամասերում ներդրվեցին էլեկտրոնային գրանցման սարքավորումներ, որոնք ընտրողին նույնականացնում էին թե դեմքով, թե մատնահետքերով: Տեղադրվեցին նաև տեսանկարահանող սարքավորումներ, և, որ ամենակարևորն է, քվեարկությունից հետո հրապարակվեցին ընտրություններին մասնակցած քաղաքացիների ստորագրած ցուցակները:

Ընդ որում՝ ՀԱԿ-ը նախապես միայն պահանջում էր հրապարակել այդ ստորագրված ցուցակները, և դա համարում էր իրենց ներկայացրած պահանջներից գլխավորը: Նույն Լ. Զուրաբյանը հայտարարում էր, թե այդ ցուցակներում առկա են 500-600 հազար ՀՀ քաղաքացիների անուններ, որոնք հանրապետությունում չեն բնակվում և ընտրություններին անձամբ չեն մասնակցում: Բայց իշխանությունները կեղծ անձնագրեր տպելով՝ նրանց փոխարեն քվեարկություններ են իրականացնում: Իսկ եթե իշխանությունները համաձայնեն հրապարակել այդ ցուցակները, ապա իրենք կհայտնաբերեն այդ կեղծիքները: Այդպիսով, իշխանությունները նման կեղծիքի չեն գնա և կկորցնեն իրենց օգտին մեխանիկորեն գրանցվող այդքան ձայները:

Եվ անցած տարվա գարնանից սկսած ԸՕ-ի փոփոխությունների շուրջ 4+4+4 ֆորմատի բանակցությունները Լ. Զուրաբյանը պատմական էր համարում: «Այս համաձայնությունը կարելի է պատմական համարել, քանի որ նման բան դեռևս չէր եղել»,- դեռևս անցած տարվա հունիսին հայտարարել էր նա:

Իսկ սեպտեմբերի 13-ին ԸՕ-ի փոփոխությունների վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրումից հեռո լրագրողների հետ զրույցում Լ. Զուրաբյանը կրկնելով դրա պատմական նշանակությունը՝ հավելեց, որ ձեռքբերված պայմանավորվածությունները լուրջ հիմնաքար են, լուրջ ֆունդամենտ, որի վրա պայքարելով՝ կարելի է հաջողության հասնել: Բայց վեց ամիս հետո, այդ բոլոր նորարարությունները ներդնելու արդյունքում էլ Կոնգրես-ՀԺԿ դաշինքը խորհրդարանական ընտրություններին պարտվեց: Եվ ինչպես ՍԴ նախագահ Գ. Հարությունյանը նշեց, տարածքային ընտրական հանձնաժողովներում դաշինքի բոլոր անդամները ստորագրել էին, նույնն է թե՝ ընդունել էին ընտրության արդյունքները:

Ավելին, քվեարկությունից հետո, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց ընտրողների ցուցակը, դաշինքն ու նրա կառույցները չգտան հանրապետությունից բացակայող իրենց ասած՝ 500-600 հազար ընտրողների փոխարեն համատարած քվեարկությունները: Այս անգամ չկային անգամ մահացածների փոխարեն քվեարկությունները: Ցուցակները մաքուր էին: Ընտրությունների օրը ընտրատեղամասերում էլ լուրջ խախտումներ չեն գրանցվել: Համենայնդեպս, նախորդ համապետական ընտրությունների նման լցոնումներ ու ընդդիմության քվեների ոչնչացման դեպքեր չեն եղել: ՀԱԿ-ն իր նախաձեռնած փոփոխություններով ու նորագույն տեխնոլոգիաների ներդրումով իշխանություններին ստիպել էր «մաքուր» ընտրություններ անցկացնել՝ ապահովելով իրենց համար ավելի շատ քվեներ, քան նախորդ ընտրություններին էին ստացել:

ՀԱԿ-ն իշխանություններին ստիպել էր դրսում, ընտրատեղամասերից դուրս՝ իրենց շենքերում, բնակարաններում ու աշխատավայրերում ոսկերչական ճշգրտությամբ աշխատել ընտրողի հետ՝ կիրառելով միայն վարչական լծակ և ընտրակաշառք: Բայց այդ ամենը անտեսանելի էր, եթե, իհարկե չլինեին դպրոցների տնօրենների հետ Դանիել Իոննիսյանի կատարած ձայնագրությունները: Ինչպես նաև՝ Արտակ Սարգսյանի՝ ՍԱՍ-ի Արտակի ընկերությունների աշխատակիցների հետ անցկացված ժողովի ձայնագրությունը: Այնուամենայնիվ, կարելի է ասել, որ ՀԱԿ-ը Ընտրական օրենսգրքում կատարած փոփոխություններով այս ընտրություններին կտրուկ նվազեցրեց ընտրակեղծիքների տեսականին, քվեարկության ընթացքում լրագրողների, դիտորդների, ընդդիմության ներկայացուցիչների նկատմամբ իշխանությունների կողմից արվող ահաբեկումներն ու բռնությունները: Ավելին, այս անգամ հանձնաժողովներում իշխանությունների ներկայացուցիչները վախվորած և համբերատար կատարում էին նրանց բոլորի պահանջները, որպեսզի հանկարծ որևէ կոնֆլիկտ կամ աղմուկ չբարձրանա, ինչը բացասաբար կազդի ընտրությունների վրա:

Եվ այսքանից հետո դժվար է ասել, ԸՕ-ում կատարված՝ Լ. Զուրաբյանի ասած պատմական փոփոխությունները դրակա՞ն, թե՞ բացասական ազդեցություն թողեցին ընտրակեղծիքների վրա: Դրակա՞ն, թե՞ բացասական երևույթ էր առանց աղմուկի ընտրությունները կեղծելը:

 

Լուսանկարը՝ Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում