Friday, 29 03 2024
Դեղձենու մասսայական ծաղկում Արարատյան դաշտում՝ ժամկետից շուտ
Ո՞նց են որոշել, որ դա Հայաստանի տարածքը չ,է, եթե սահմանը հստակեցված չէ ․ Արա Պապյան
Փորձ է արվում 3 անձերի կատարածը ԱԺԲ ամբողջ կառուլցի հետ կապել. Պապյան
15:45
«ԱՄՆ-ն ու ԵՄ-ը Հայաստանի հետ անվտանգային հարցեր չեն քննարկելու». Ստանո
ՊՆ կոլեգիայի նիստում քննարկվել են սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման հարցեր
«Ցուցադրությունն անպայման տեղի կունենա». Բաքվում պարզաբանում են տարածել Արայիկ Հարությունյանի հարցազրույցի վերաբերյալ
Եթե դելիմիտացիա, ապա հավասարության սկզբունքով, ոչ թե՝ «ատրճանակի սպառնալիքի տակ»
15:30
Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին
Վարագույրից այն կողմ կան շահեր, որոնք թույլ չեն տալիս Մարտի 1-ի բացահայտումը
15:10
Ճապոնիայում կենսաբանական հավելումների օգտագործման հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
Այո՛, օրենք են խախտել, երկրով մեկ օրենքի խախտումներ են հենց վարչապետի մասնակցությամբ
Խորհրդարանական լսումներ կհրավիրվեն Եվրաինտեգրման նոր հեռանկարները և մարտահրավերները թեմայով
Թող դատարանը որոշի ահաբեկչությո՞ւն էր, թե ապստամբություն.Պապյան
15:01
Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի
Ինչի՞ է նախապատրաստվում Ալիեւը
«Կրոկուս սիթի հոլ»-ում ահաբեկչության վիրավորների թիվը հասել է 382-ի, ևս 1 մարդ զոհվել է
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է

Բանակցային գործընթացը ճահճային փուլում է. կարգավորման հնարավորություն այսօր չկա

Մոսկվայում Ռուսաստանի նախաձեռնությամբ կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը: ՀՀ ԱԳՆ-ի հաղորդմամբ` Էդվարդ Նալբանդյանը, Սերգեյ Լավրովը և Էլմար Մամեդյարովը շարունակել են քննարկումները ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման շուրջ: Տեղեկությունը նախարարների քննարկման բովանդակության մասին բավական ժլատ է: Նշվում է միայն, որ կողմերը ընդգծել են 2016 թ. Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման անհրաժեշտությունը և որ նախարարները պայմանավորվել են շարունակել շփումները քննարկված բոլոր հարցերի առնչությամբ: Մյուս ուշագրավ հանգամանքն այն է, որ Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ հանդիպումից հետո նախարարներին միացել են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը:

 

– Ի՞նչ նշանակություն ուներ այս հանդիպումը: Փաստորեն այն տեղի ունեցավ եռակողմ, ոչ թե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով, թեև համանախագահներն ավելի ուշ միացել են նախարարներին: Ինչո՞ւ է այսպիսի հերթապահ հայտարարություն արվում հանդիպման մասին:

– Կարծում եմ, որ ցանկացած հանդիպում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում կարելի է դրական գնահատել առաջին հերթին այն հանգամանքով, որ այդ հանդիպումը եղել է, և լավ է, որ մասնակցել է նաև Մինսկի խումբը: Սա նշանակում է, որ այնուամենայնիվ Մինսկի խումբը պահպանվում է, Ռուսաստանը չի վարում իր առանձին խաղը, այս ամենը կատարվում է Մինսկի խմբի ջանքերի շրջանակներում և որևէ տարաձայնություն չկա համանախագահող պետությունների միջև:

Լիովին հասկանալի է այն, որ այդպիսի հերթապահ խոսքեր են ասվում հայտարարության մեջ, որովհետև չկա որևէ հիմք սպասելու որևէ առաջընթաց կարգավորման գործում: Չկա որևէ պայման դրա համար, կողմերի դիրքորոշումները տրամագծորեն հակառակ են իրար, ուստի միամտություն կլիներ այս հանդիպումից որևէ հաջողություն ակնկալելը:

– Ձեր կարծիքով՝ կոնկրետ ի՞նչ հարցեր են քննարկել նախարարները, իրադրությունը շփման գծո՞ւմ, գուցե հիմնախնդրի կարգավորման ինչ-որ տարբերակնե՞ր:

Ոչ, ոչ, կարգավորման որևէ տարբերակ չի կարող քննարկվել: Դա նույնիսկ տվյալ հանդիպման ձևաչափը չէ: Տվյալ հակամարտության լուծման ուղիներ փնտրելու ցանկացած փորձ կարող է կատարվել միայն նախագահների մակարդակով կազմակերպված հանդիպումների ընթացքում: Նախարարների մակարդակով կազմակերպված հանդիպմանը կարող են քննարկվել միայն շփման գծում իրադրության մշտադիտարկման հետ կապված հարցերը, այսինքն՝ դիտորդների հարցը, նոր ռազմական գործողությունները կանխելու երաշխիքները և այլն:

– Վերջին մեկ տարվա ընթացքում կայացած հանդիպումներից հետո մշտապես ընդգծվում է, թե կողմերը քննարկել են Վիեննայի և Սանկտ-Պետերբուրգի համաձայնությունները կյանքի կոչելու հարցը, բայց հայտնի է, որ ադրբեջանական կողմը դեմ է շփման գծում միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնելուն: Ի՞նչ հնարավորություններ կան այդ մեխանիզմներն ի վերջո ստեղծելու համար:

– Այո, հնարավորությունները շատ փոքր են, բայց Բաքվի մոտեցումը միանշանակ չէ. սկզբում Ադրբեջանը կողմ էր, հետո ավելի շատ դեմ էր, քան կողմ, այսինքն՝ Ադրբեջանը երկակի դիրքորոշում է ցույց տալիս, չի կարող կտրականապես դեմ հանդես գալ մեխանիզմներին, այլապես իրեն կդնի հակամարտության սրացման նախաձեռնողի վիճակում: Ուստի Ադրբեջանը խոսքով կողմ կարտահայտվի, բայց կփորձի գտնել պատճառաբանություններ իր պարտավորությունները չկատարելու համար: Հետևաբար խնդիրն այն է, որ Մոսկվան և ամբողջ Մինսկի խումբը պետք է ճնշում գործադրեն Ադրբեջանի վրա և ստիպեն, որ նա ավելի հստակորեն ասի «այո»:

– Ի՞նչ փուլում է հիմա բանակցային գործընթացն ընդհանրապես, ինչպե՞ս այն կընթանա հետագայում:

– Ներկայիս փուլը կարելի է անվանել ճահճային: Շարժում չկա, բայց բոլորն էլ կարծում են, որ հարկավոր է պահպանել բանակցային գործընթացի առկա ձևաչափերը՝ Մինսկի խումբը, նախագահների, նախարարների հանդիպումները և այլն: Բոլոր կողմերն էլ համարում են, որ խաղաղության գործընթացն առաջ տանելն այսօր իրատեսական չէ, բայց ամեն դեպքում հարկավոր է պահպանել պայմանները ապագայում առաջընթացի հասնելու համար:

– Հետաքրքիր է, որ Ձեր կարծիքով՝ ներկայումս որևէ նախադրյալ չկա կարգավորման, խաղաղության գործընթացն առաջ տանելու համար, բայց ընդամենը մեկ ամիս առաջ Հայաստանում որոշ քաղաքական գործիչներ նախընտրական քարոզարշավի ընթացքում համոզում էին հանրությանը, թե այսօր շատ ինտենսիվ բանակցություններ են ընթանում հիմնախնդրի լուծման ուղղությամբ և շատ շուտով այն կարող է լուծվել:

– Այո, այսօր հակամարտության կարգավորման հարցը չի կարող քննարկվել ընդհանրապես, որովհետև չկա որևէ ռեսուրս դրա համար: Այսօր ղարաբաղյան հարցը լուծելը առաջնահերթություն չէ ո՛չ Մոսկվայի և ո՛չ էլ Արևմուտքի համար: Բոլորն ասում են, որ այո, այդ հարցով պետք է զբաղվել, բայց այսօր դա շատ դժվար է, կան ավելի կարևոր ու արդիական հարցեր, մասնավորապես Սիրիան, Ուկրաինան և այլն: Իսկ Ղարաբաղը կսպասի, առավել ևս, որ ոչ ոք չգիտի, թե ինչպես կարելի է այն լուծել:

– Դուք ասում եք, որ սրվել է իրավիճակը Մերձավոր Արևելքում և սրա շուրջ՝ ինչ-որ առումով նաև Ռուսաստանի ու Միացյալ Նահանգների հարաբերությունները: Այս խնդիրները որևէ կերպ կարո՞ղ են ազդել ղարաբաղյան խնդրի վրա:

– Կարծում եմ, որ այդ խնդիրները չեն ազդում ո՛չ կարգավորման, ո՛չ էլ հակամարտության սրացման վրա: Հասկանալի է, որ ԼՂ հակամարտության կարգավորումը չի բխում Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի շահերից, բայց այս երեք երկներից որևէ մեկը չունի ռեսուրսներ հակամարտության կարգավորման համար: Այս երկրներն ունեն իրենց տեսանկյունից ավելի կարևոր ու արդիական խնդիրներ:

– Իսկ Հայաստանը և Ադրբեջանը ունե՞ն ռեսուրսներ հաշտության հասնելու համար:

– Ոչ, իհարկե ոչ, որտեղի՞ց պիտի ունենան: Կողմերի դիրքորոշումները փոխադարձաբար բացառող են, տրամագծորեն հակադիր, կողմերը որևէ քայլ չեն անում իրար ընդհառաջ, ուստի որևէ ռեսուրս չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում