Քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ՝ ՀՀԿ մի խումբ անդամներ քարոզարշավ են իրականացնում Կենտրոն համայնքում:
«Մենք այս տարիների ընթացքում կատարել ենք մեծ ծավալների աշխատանք: Երևանի քաղաքապետի կողմից իրականացվող ծրագրերի հիմքում ընկած է մեկ բան՝ ամենախստապահանջ բնակիչը լինի գոհ… Մենք պատասխանատու ենք և՛ մեր դրական գործերի, և՛ բացթողումների համար: Հեշտ չէ այն աշխատանքը, որ կատարվում է վարագույրից այն կողմ»,- այս մասին ասաց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: