Tuesday, 23 04 2024
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ
ՀՀ ԱԳ փոխնախարարը Արգենտինայի նորանշանակ դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը
19:20
ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքեր
19:10
Լա Մանշի նեղուցը հատելու փորձի ժամանակ 5 մարդ է զոհվել
Սպանել էր, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ

Ինչպես կարող է ընդդիմությունը տհաճ անակնկալ մատուցել ՀՀԿ-ին ավագանու ընտրություններում

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է անկախ վերլուծաբան, Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի քաղաքական աշխարհագրության ամբիոնի ասպիրանտ Էդգար Վանդանյանը։

– Պարոն Վարդանյան, ի տարբերություն նախորդ ընտրությունների՝ հանրությունն այս անգամ կարծես ընդունեց ընտրությունների արդյունքները և ընդվզման փորձեր չարեց։ Ի՞նչն է պատճառը՝ ըստ Ձեզ, չէ՞ որ  այս հանդարտությանը հակառակ՝ երկրում սոցիալ-տնտեսական վիճակը ոչ մի կերպ չի բարելավվել։

Մի քանի պատճառ կա։ Նախ՝ խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընդդիմադիր քաղաքական ուժերը համարեցին, որ այս պահի դրությամբ չունեն այն հնարավորությունները, որոնց միջոցով հնարավոր կլիներ ապահովել արդյունավետ զանգվածային ցույցերի կազմակերպումը։ Հետընտրական բողոքները մշտապես կազմակերպվել են ընդդիմադիր  քաղաքական ուժերի նախաձեռնությամբ, և հանրությունը ինքնաբուխ կերպով  երբեք ընտրություններից հետո փողոց դուրս չի եկել։ Հստակ է, որ հետընտրական բողոքը միշտ էլ կազմակերպել է այն ընդդիմությունը, որը մասնակցել է ընտրություններին և ըննդդիմադիր դաշտում եղել է առաջատար դիրքերում։ Ընդդիմության առաջատար ուժը «Ելքն» էր, և նրա փողոց դուրս չգալու հետ կապված կա  երկու հանգամանք։ Ոչ միայն «Ելքը», այլև մյուս քաղաքական ուժերը գնահատեցին իրենց ուժերը և հասկացան, որ այս պահի դրությամբ չունեն այն ռեսուրսը, որով կարող են ապահովել լուրջ հետընտրական բողոք։ Երկրորդ՝ «Ելքը» մինչև ընտրությունները հայտարարում էր, որ ինքը վերահսկելու է ընտրությունները, և հետընտրական բողոք կլինի այն ժամանակ, երբ  ընտրողների մեծամասնությունը ձայնը տա «Ելքին», և այդ ձայնը գողացվի։ Բայց այդպես չեղավ. «Ելքը»  հայտարարեց, որ իր ձայները չեն գողացվել, այդ իսկ պատճառով  զանգվածային բողոք կազմակերպելու մոտիվացիա չկար։ Ուստի ունենք այն, ինչ ունենք։ Իհարկե, եթե մի պահ դուրս գանք քաղաքական ուժերի տիրույթից և կողքից հարցը դիտարկենք, պետք է ասենք՝ քանի որ բազմիցս փորձ է արվել նման պայմաններում բողոք կազմակերպել, և հետընտրական բողոքը իր նպատակին չի հասել, այսինքն՝ չեն վերանայվել ընտրությունների արդյունքները, նոր ընտրություններ չեն կազմակերպվել, ու եթե չես գտնում արդյունավետ մեխանիզմ, ապա հարց է առաջանում՝ ո՞րն  է հետընտրական բողոք կազմակերպելու իմաստը։ Հետընտրական բողոքն իմաստ կունենա այն դեպքում, երբ ընդդիմությունն ընդհանուր առմամբ, ընդդիմադիր ակտիվիստները կամ քաղաքական ուժերը՝ որևէ սուբյեկտ, որը դժգոհ է  ընտրություններից ու երկրի վիճակից,  կգտնի այն մեխանիզմն ու ռեսուրսը, որի միջոցով հնարավոր կլինի նոր որակի  բողոք կազմակերպել։

– Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է երեք քաղաքական ուժ։ Մասնավորապես, «Ելքի» և «Երկիր ծիրանի»-ի  մասնակցությունը՝ անկախ արդյունքից, կամրացնի՞ այդ ուժերի դիրքերը քաղաքական դաշտում, թե՞ այս ընտրություններն այդքան ազդեցիկ չեն լինի։

– Իհարկե, քաղաքապետի ընտրությունները չի կարելի համեմատել համապետական ընտրությունների հետ, բայց, այնուամենայնիվ, պետք է նշել, որ քաղաքապետի ընտրությունները ցույց են տալիս, թե քաղաքական ուժը արդյոք կարողանո՞ւմ է երկարատև ճնշում գործադրել կամ երկարատև կտրվածքով ցուցադրել իրեն որպես հաջողակ քաղաքական ուժ՝ թեկուզ հենց այսպիսի պայմաններում, երբ ազատ ու արդար ընտրություններ չեն լինում։ Նույնիսկ այս պայմաններում դու կարող ես քո արդյունքը կամ պահպանել, կամ ավելի լավացնել։ Այս առումով, իհարկե, ավագանու ընտրությունները կարևորվում են։  Եվ կա ևս մեկ հանգամանք՝ միջազգային փորձը ցույց է տվել, որ մեր քաղաքական ռեժիմի նման ռեժիմներ ունեցող բազմաթիվ պետություններում ռադիկալ փոփոխությունները սկսվել են այն բանից հետո, երբ ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր քաղաքական ուժերը սկսել են հաղթել։ Դա եղել է լուրջ քայլ՝ հետագայում համապետական ընտրությունները հաղթելու իմաստով։ Միջազգային փորձը ցույց է տալիս, որ հնարավոր է  լինում ավտորիտար երկրներում նման հաջողություններ արձանագրել։ Դա լինում է այն ժամանակ, երբ առկա է լուրջ քաղաքական ընդդիմադիր ուժ  կամ քաղաքացիական շարժում։ Երբ իրավիճակի հետ չհամակերպվող հանրությունը ինքնակազմակերպվում է, պաշտպանում ինչ-որ քաղաքական ուժի ու, դիմագրավելով ճնշումներին,  նույնսիկ անհավասար մրցակցային պայմաններում կարողանում է հաղթել իշխանություններին։ Այս առումով մեր ՏԻՄ-երի ընտրությունները նույնպես կարող են հնարավորություն ստեղծել հասարակության, ընդդիմադիր հանրության համար ամրապնդել իր դիրքերը, ուժեղացնել  ճնշումները իշխանությունների նկատմամբ և գրավել որոշ պաշտոններ՝ հետագայում ավելի լուրջ հաղթանակներ գրանցելու առումով։ Մթնոլորտն այնպիսին է, որ լավատեսություն այս առումով չկա։ Բայց ոչինչ չպետք է բացառել։ Մի կարևոր հանգամանք պետք է նշել. վերջին ընտրությունները ևս մեկ անգամ հաստատեցին, որ իրականում, եթե հնարավոր լինի տոտալ բողոքական հանրության մոբիլիզացիա կազմակերպել, և մարդիկ շատ բարձր մասնակցություն ցուցաբերեն ընտրություններին, ապա հնարավոր է իրականում հասնել հաջողության։ Այսինքն՝ խնդիրը հետևյալն է՝ քանի որ իշխանությունները ստիպված են բացահայտ կեղծիքների չդիմել, նրանք  չեզոքացնում են ընտրությունները՝ հիմնականում ճնշումներ բանեցնելով հանրության նկատմամբ, օգտագործելով ադիմինստրատիվ ռեսուրս, պետական լծակներ, նրանք կարողանում են մարդկանց քվեներին տիրանալ՝ վերահսկել քվեները: Եթե հաջողվի այնպես անել, որ նրանք չկարողանան վերահսկել մարդկանց քվեները, և մյուս կողմից՝ այնպես անել, որպեսզի մարդիկ հավատան փոփոխություններին, և նրանք, ովքեր տանն են նստում, չնստեն ու գնան քվեարկեն, այս դեպքում հնարավոր է տհաճ անակնկալներ մատուցվեն իշխանություններին։ Եվ պետությունում ընդհանուր մթնոլորտը կարող է փոխվել։ Բայց հարցն այն է՝ արդյոք ընդդիմությունը կարողանո՞ւմ է այդպիսի մթնոլորտ ստեղծել։ Հարցն այն է, թե հանրությունը հավատո՞ւմ է իր ուժերին, կարողանալո՞ւ է  ինքնակազմակերպվել, թե՞ ոչ։

– Պարոն Վարդանյան, Հայաստանում բազմաթիվ կուսակցություններ կան, որ չմասնակցեցին անգամ խորհրդարանական ընտրություններին, մինչդեռ կուսակցությունների առաքելությունը  նաև ընտրության մասնակցելը պետք է լինի։ Արդյոք նորմա՞լ է այդքան շատ կուսակցության գոյությունը, և չկա՞ խոշորանալու անհրաժեշտություն։

Փոքր կուսակցությունների գոյությունը շատերի համար զբաղմունք է՝ հոբբիի նման մի բան։ Հանրության աչքին կարողանում են երևալ ինչ-որ կերպ, իրենց կարևորությունն են ընդգծում։ Ինքնաբերաբար այնպես է ստացվում, որ ընդամենը մի քանի կուսակցություն է քաղաքական դաշտում ակտիվություն ցուցաբերում։ Բայց ձեր նշած խոշորացումը պետք է բնական ձևով լինի։

– Գաղափարական։

– Այո։ Պետք է  թիմեր ձևավորվեն, այդ թիմերը պետք է կարողանան հանրության լայն շերտեր ներկայացնել, հանրության լայն շերտերին ներգրավել իրենց աշխատանքներում։ Իսկ հայաստանյան կուսակցությունների մեծ մասը ոչ հանրության հետ է աշխատանք տանում, ոչ էլ հանրության կողմից պատվեր է ստանում. փոքրիկ խմբակներ են, և պետք չէ դրա վրա կենտրոնանալ։ Ասում են՝ դա խնդիր է, ինչո՞ւ պետք է մի փոքր պետության մեջ այդքան շատ կուսակցություն լինի, բայց ես կարծում եմ, որ պարզապես չպետք է ուշադրություն դարձնել՝ ո՞ւմ են խանգարում։ Մարդ է՝ ցանկացել է, օրենսդրության  տեսակետից մինիմալ պահանջները բավարարել է, ունի անուն ու կնիք, կուսակցություն է հիմնել։

– Առաջիկա ընտրություններին որոշեցին չմասնակցել «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, ՀԱԿ-ը, «Հայկական վերածնունդը»։ «Ծառուկյան» դաշինքը կլինի խորհրդարանում, իսկ մնացածի՞ ճակատագիրը։ Այս չմասնակցությունն ի՞նչ մասին է խոսում։

Մի քանի հանգամանք կա։ Նախ՝ քաղաքապետարանում ավագանիների  կազմը փոքր է, և ավագանին այդքան էլ եկամտաբեր չէ շատերի համար։ Նաև չի տալիս անձեռնմխելիություն։ Այդ առումով շատերի համար, որոնք քաղաքականությունը դիտարկում են որպես բիզնես առաջ տանելու, անվտանգոթյուն ապահվելու միջոց՝ չեն մասնակցում։ Երկրորդ պատճառն այն է, որ ակնհայտ է՝ «Ելքը» բավականին լուրջ արդյունք ցույց տվեց Երևանում, և այստեղ փաստացի «Ծառուկյան»  դաշինքը եթե մասնակցեր, պետք է «Ելքի» հետ մրցեր։ Հարցը պետք է խորությամբ ուսումնասիրել և որոշակի ինֆորմացիայի տիրապետել ներսից՝ հնարավոր են տարբերակներ. գուցե նրանք  կուլիսային համաձայնության մեջ են եղել ՀՀԿ-ի հետ՝ սիտուացիոն համաձայնության։ Դա չի նշանակում, որ նրանց շահերն ամբողջությամբ համընկնում են, բայց ցուցադրելով այսպիսի արդյունք խորհրդարանական ընտրությունների ժամանակ՝ եկել են այնպիսի եզրահանգման, որ որպեսզի ՀՀԿ-ի ձայները չգնան ԲՀԿ-ին, ճիշտ կլինի, որ ԲՀԿ-ն չմասնակցի։ Իհարկե, դժվար է  պատկերացնել, որ «Բարգավաճ Հայաստանը» չի մասնակցել, որպեսզի օգնի «Ելքին»։

– Բայց ԲՀԿ-ի ձայնեը կուղղվե՞ն «Ելքին»։

– Մի մասը կգնա «Ելք»-ին, բայց մի մասն էլ դեպի Հանրապետական։ Հնարավոր է, որ ԲՀԿ-ի ձայների մեծ մասը գնա հենց ՀՀԿ-ին։ Պետք է  տեսնել՝ կոնկրետ ինչ անձինք են ներգրավված լինելու քարոզչության շրջանակներում կոնկրետ թաղերում։ Թաղում կարող է ԲՀԿ ներկայացուցիչը հեղինակություն ունենա, բայց սերտ կապեր ունենա ՀՀԿ թիմի անդամների հետ, և որոշեն տնօրինել այդ ձայները՝ միացնել իրենց էլեկտորատին։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում