Եվրամիությունը հունիսին նախատեսված ԵՄ առաջնորդների գագաթնաժողովին հասնելու է Ռուսաստանի դեմ տնտեսական պատժամիջոցների գործողության երկարաձգմանը, որոնց ժամկետը լրանում է հուլիսի 31-ին: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով իր աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկարաձգման գաղափարին ամբողջությամբ աջակցում են Շվեդիան, Լեհաստանը, Բալթյան երկրները:
Պատժամիջոցների երկարաձգման համար անհրաժեշտ է ԵՄ անդամ 28 երկրների հաստատումը: «Սկզբում մենք կերկարաձգենք պատժամիջոցները, որոնք սահմանվել են Ղրիմի բռնակցումից հետո: Տնտեսական պատժամիջոցների գերծողությունները կերկարաձգվեն հունիսին ԵՄ առաջնորդների գագաթնաժողովից հետո: Դրա վրա կարող են ազդել երկու բան. Ֆրանսիայում նախագահական ընտրությունները և Թրամփը»,-ասել է գործակալության աղբյուրներից մեկը: