Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Beeline–ը և ՄԶՀ ամփոփեցին «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի արդյունքները

Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամը պարգևատրեցին  «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի շրջանակում կայացած մրցույթի հաղթողներին և ամփոփեցին ծրագրի արդյունքները։

Մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Մանկական զարգացման հիմնադրամի գրասենյակում, որտեղ տեղադրված էին հաղթող երեխաների նկարները՝ իրենց ուղերձներով: Բոլոր հաղթողներին հանձնվեցին պատվոգրեր և նվերներ: Ամփոփմանը ներկա էին Վայոց Ձորի, Արարատի, Տավուշի վեց համայնքների հաղթողները:

«Երեխաների խոսքի ուժը»  ծրագիրն իրականացվել է Արարատի,  Վայոց  Ձորի և Տավուշի մարզերի Նոր Խարբերդ, Այնթափ,  Եղեգնաձոր, Վայք, Իջևան և Դիլիջան համայնքներում: Օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները ծրագրի շրջանակում զարգացել է երեխաների և պատանիների ստեղծագործ, քննադատական և այլընտանքային մտածողությունը, բարձրացել է ծնողների և համայնքի բնակիչների իրազեկվածությունն երեխաների բարեկեցության վերաբերյալ։ Ծրագրին մասնակցել են ավելի քան 220 երեխաներ և 1500 ծնողներ և համայնքի բնակիչներ:

«Beeline–ն իր սոցիալական պատասխանատվության շրջանակում մշտապես իրականացնում է ծրագրեր, որոնք ուղղված են կրթության զարգացմանը և երեխաների աջակցմանը։ Beeline-ի համար, հատկապես կարևոր է  այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են ապագայի կերտմանը: Ուրախ եմ, որ մեզ հաջողվեց այս ծրագրի շնորհիվ բազմաթիվ երեխաներին և իրենց ծնողներին օգնել փոխելու իրենց կյանքը դեպի ավելի լավը» – նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ղեկավար Նաիրա Նազարյանը:

«Կարևոր է, երբ հեռավոր համայնքներում ապրող դեռահասներն ու երիտասարդները մասնակից են դառնում համայնքի զարգացմանը: Հաղթողների  մտքերը, կարծիքները իրենց համայնքի վաղվա օրվա վերաբերյալ ևս մեկ անգամ հրավիրում է տեղական իշխանությունների ուշադրությունը համայնքնի խնդիրների վրա և ավելի պարտավորեցնող է դարձնում դրանց լուծումները: Beeline-ի հետ համատեղ մեր հիմնադրամը շարունակում է զարգացնել երեխաների մտածողությունը և կարողությունները, ու կրթելով նրանց՝ ավելի բարեկեցիկ դարձնել նրանց կյանքը»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Նշենք, որ  «Երեխաների խոսքի ուժը»  ծրագրի շրջանակում համայքների հետ ստորագրվել է նաև եռակողմ փոխըմբռնման հուշագրեր՝ ուղղված երեխաների պաշտպանության ոլորտում արդյունավետ եռակողմ համագործակցության գործընթացի խթանմանը Հայաստանում:

Հիշեցնենք, որ  Beeline-ը և Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են սոցիալական ծրագրեր սկսած 2011 թ.-ից: Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք» մանկական ներառական թատերախումբը, ինչպես նաև անցկացվել են արտ-թերապիայի կուրսեր, որոնք նպաստում են երեխաների ինտեգրմանը հասարակություն: «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հիմնադրամին տրամադրվել է «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը, երկրի 10 դպրոցներում ու մանկապարտեզներում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներով երեխաների համար։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում