Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավը «Ելք» դաշինքն ապրիլի 28-ին շարունակեց Դավիթաշեն վարչական շրջանում: Երևանի ավագանու ընտրություններում «Ելք» դաշինքի համամասնական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը և ավագանու թեկնածուները շրջում էին շենքերի բակերով և բնակիչներին բարձրախոսներով իրազեկում էին իրենց նախընտրական ծրագրի մասին, զրուցում քաղաքացիների հետ: «Մայիսի 14-ին երևանցիները հնարավորություն կունենան ընտրելու հաշվետու և արդյունավետ քաղաքային իշխանություն»,- նշեց Փաշինյանը:
«Հայաստանի հանրապետության զարգացման համար անհրաժեշտ է որակյալ կրթություն, իսկ Տարոն Մարգարյանը դպրոցի տնօրեն է նշանակում նրանց, ովքեր ՀՀԿ-ի համար ձայներ են ապահովում»,- նշեց «Ելք» դաշինքի անդամ Արայիկ Հարությունյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: