Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Եթե Մխիթարյանը գրավեր դախացած «Բարսելոնայի» դարպասը…

Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրից հետաձգված մանչեսթերյան դերբին հիասթափեցրեց միլիոնավոր երկրպագուների: Թե «Յունայթեդի» և թե «Սիթիի» ֆանատները անհամբերությամբ էին սպասում կարևորագույն այս մրցավեճին՝ ակնկալելով լարված և դիտարժան ֆուտբոլ: Դեռևս առաջին կեսում պարզ դարձավ, որ «Յունայթեդի» համար առաջնայինը ոչ թե հաշվի մեջ առաջ անցնելն է, այլ գնդակ բաց չթողնելը: Ողջ հանդիպման ընթացքում «Յունայթեդին» չհաջողվեց ձեռնարկել գոլային գրոհ:

Մոուրինյոյի թիմը մրցակցի դարպասը գրավելու երկու հնարավորություն ունեցավ: Առաջին դեպքում «Սիթիի» դարպասապահի կոպիտ սխալից կարող էր օգտվել Հենրիխ Մխիթարյանը, իսկ երկրորդ դեպքում Անդեր Էրերան կարող էր հաշիվը բացել ստանդարտ դիրքի խաղարկման միջոցով: Մոուրինյոն, զրկված լինելով կիսապաշտպան Պոլ Պոգբայից, փորձել էր կենտրոնական գոտում խաղը կառուցել Կարիկի, Ֆելաինիի և Էրերայի միջոցով: Մասնավորապես, Կարիկը միայնակ գործում էր հենակետային կիսապաշտպանի դիրքում և չէր փորձում առաջ շարժվել: Էրերան ողջ հանդիպման ընթացքում փորձում էր կասեցնել մրցակցի առաջխաղացումները, իսկ Ֆելաինիի խաղն ուղղակի չէր ստացվում: Նա չէր կարողանում գնդակ պահել, իսկ փոխանցումների զգալի մասը հասցեատիրոջը չէր հասնում: Ուստի առջևի հատվածում գտնվող Մարսիալը, Ռեշֆորդն ու Մխիթարյանն ուղղակի կտրվել էին խաղից:

Չունենալով տակտիկական այլընտրանք՝ Մոուրինյոն ստիպված եղավ Մարսիալին, Մխիթարյանին և Ռեշֆորդին ետ քաշել և ստեղծել երկշերտ, նույնիսկ եռաշերտ պաշտպանություն: Նունիսկ այս մարտավարությամբ «Յունայթեդը» բավական թույլ և թափթփված խաղաց: Ունենալով Ագուերոյի և Դե Բրյունեի պես խաղացողներ՝ «Սիթին» այս մրցավեճում պետք է երեք միավոր վաստակեր, բայց… Խոսեպ Գվարդիոլան ոչ մի կերպ չի ցանկանում հրաժարվել իր կողմից ստեղծված բարսելոնյան խաղաոճից: «Բարսելոնայում» Գվարդիոլան տրամադրության տակ ուներ Մեսսիի, Ինյեստայի պես վարպետների, ովքեր իրենց վրա էին վերցնում խաղը և բեկում հանդիպման ընթացը: Ներկայիս «Սիթիին» շատերը անվանում են «դախացած» «Բարսելոնա»:

Մանր փոխանցումներով և գնդակ պահելով՝ չափազանց դժվար է արդյունքի հասնելը: 90 րոպեների ընթացքում Գվարդիոլան հանդիպման ընթացքը փոխելու փորձ չկատարեց՝ հույսը դնելով մրցակցի սխալների վրա: Ինչ խոսք, «Սիթիի» անհաջող խաղը նաև կիսապաշտպանության առաջատար Դավիդ Սիլվայի բացակայության հետևանք էր:

Ինչևէ, «Յունայթեդի» շատ երկրպագուներ կարծում են, որ եթե առաջին կեսում Մխիթարյանը գրավեր «Սիթիի» դարպասը, ապա Մոուրինյոյի թիմը կպահպաներ նվազագույն առավելությունը և երեք միավոր կվաստակեր: Նշենք, որ տվյալ դրվագում Մխիթարյանի համար բավական դժվար էր գոլի հեղինակ դառնալը: Ինչ խոսք, մեր ֆուտբոլիստը կարող էր ավելի հաջող հարվածել, բայց եթե պահին օբյեկտիվորեն մոտենանք, ապա պետք է ընդունենք, որ Մխիթարյանի պես վարպետների պարագայում այդ դիրքից գոլ խփելու հավանականությունը 50/50 էր:

Ինչ վերաբերում է գոլի դեպքում «Յունայթեդի» հաղթելուն, ապա համաձայնեք, որ 0:1 հաշվի դեպքում «Սիթին» կանցներ հախուռն գրոհների՝ ստիպելով խաղալ բաց ֆուտբոլ: Ի տարբերություն «Սիթիի»՝ այս խաղում «Յունայթեդը» չուներ, այսպես ասած, ռմբարկուական հատկանիշներով օժտված ֆուտբոլիստներ: Բաց ֆուտբոլի դեպքում, կարծում ենք, «Սիթիի» հաջողության հասնելու հավանականությունը շատ ավելի մեծ կլիներ:

Այս պահին «Յունայթեդը» 64 միավորով շարունակում է մնալ 5-րդ հորիզոնականում: 4-րդ տեղում գտնվող «Սիթին» ունի 65 միավոր, իսկ լավագույն եռյակը եզրափակող «Լիվերպուլը»՝ 66: Նշենք, սակայն, որ «Լիվերպուլը», ի տարբերություն «Յունայթեդի» և «Սիթիի», մեկ հանդիպում ավելի է անցկացրել:

Ընդամենը երկու օր անց «Յունայթեդը» Պրեմիեր լիգայի շրջանակներում սեփական հարկի տակ կմրցի «Սունսիի» հետ: Մայիսի 4-ին էլ Մոուրինյոյի թիմը Եվրոպայի լիգայի խաղարկության կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կանցկացնի՝ հյուրընկալելով իսպանական «Սելտային»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում